Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ article 13 Հաշվեքննիչ պալատի կառուցվածքային ստորաբաժանումները և Հաշվեքննիչ պալատում հաստիքների առավելագույն քանակը. 1. Հաշվեքննիչ պալատում հաշվեքննություններն իրականացնում են մասնագիտացված կառուցվածքային ստորաբաժանումները: Մասնագիտացված է համարվում հաշվեքննություն իրականացնող այն կառուցվածքային ստորաբաժանումը, որի անվանումը պարունակում է հղում հաշվեքննության մեկ կամ երկու տեսակի, մասնավորապես՝ 1) ֆինանսական և համապատասխանության կամ 2) կատարողականի. 2. Հաշվեքննիչ պալատի գործառույթներն ապահովելու նպատակով Հաշվեքննիչ պալատում սահմանվում են հաշվեքննությանն առնչվող, ինչպես նաև աջակցող մասնագիտական ստորաբաժանումներ և ներքին աուդիտի ստորաբաժանում: Աջակցող մասնագիտական ստորաբաժանումներից բացի, մնացած կառուցվածքային ստորաբաժանումները համարվում են հիմնական. 3. Աուդիտի, էթիկայի և որակի հսկողության կոմիտեների գործունեության ապահովման համար Հաշվեքննիչ պալատում սահմանվում է հաշվեքննությանն առնչվող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում. 4. Հաշվեքննիչ պալատի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում աշխատողները քաղաքացիական ծառայողներ են. 5. Հաշվեքննիչ պալատում հաստիքների առավելագույն քանակը որոշվում է «Հանրային ծառայության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն: |