FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՄԱՍԻՆ

article  10

Հարկային արտոնությունները.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած Ծրագրի իրականացման շրջանակներում`
    1) այն իրականացնող անձանց և ենթակապալառուների կողմից ապրանքների ներմուծումը (այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից) ազատվում է ավելացված արժեքի հարկից.
    2) այն իրականացնող անձանց և ենթակապալառուներին Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը (այդ թվում` անհատույց կամ մասնակի հատուցմամբ) ազատվում են ավելացված արժեքի հարկից.
    3) այն իրականացնող անձանց շահույթը` մինչև հարկումը, կամ դրա այն մասը, որը մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը օգտագործվում է (ներդրվում է) ծրագրի շրջանակներում, ազատվում է շահութահարկից.
    4) այն իրականացնող անձանց կողմից ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց վճարվող, գործող օրենսդրության համաձայն, հայաստանյան աղբյուրներից ստացվող եկամուտներն ազատվում են ոչ ռեզիդենտի շահութահարկից.
    5) այն իրականացնող անձանց կողմից ֆիզիկական անձանցից անշարժ գույք ձեռք բերելու համար վճարվող եկամուտներն ազատվում են եկամտային հարկից.
2. Համայնքի ղեկավարի հաստատած ցանկում ընդգրկված՝ Տարածքում բնակելի, ինչպես նաև պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի սեյսմակայունության, էներգետիկ արդյունավետության բարձրացման շինարարական աշխատանքներն ազատվում են ավելացված արժեքի հարկից: