Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 59 Ֆինանսական առողջացման ծրագիրը. 1. Ֆինանսական առողջացման ծրագիր է համարվում պարտապանի վճարունակությունը վերականգնելու նպատակով նրա նկատմամբ կիրառվող, օրենքով չարգելված միջոցառումների համալիրը, որի իրականացման դեպքում պարտապանը չի լուծարվելու կամ չի կայացվելու ֆիզիկական անձի սնանկության գործը պարտավորությունների կատարումից ազատելով ավարտելու մասին վճիռ. 2. Ֆինանսական առողջացման ծրագրի ժամկետը չի կարող գերազանցել 36 ամիսը, եթե սույն օրենքով սահմանված կարգով դրա գործողության ժամկետը չի երկարաձգվել. 3. Ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակներում կարող են իրականացվել հետևյալ միջոցառումները` ա) պարտապանի ամբողջ գույքի կամ դրա մի մասի վաճառքը. բ) պարտապանի գույքը պարտատերերին հաշվանցով փոխանցելը. գ) պարտապանի գույքի գրավադրումը. դ) շահութաբերություն չապահովող գործունեության դադարեցումը և ձեռնարկատիրական գործունեության ոլորտի փոփոխությունը. ե) անշահավետ գործարքների փոփոխումը կամ դադարեցումը. զ) պարտքի վերակառուցումը (պարտքի մարման ժամկետների հետաձգում, վերաձևակերպում, պարտավորությունների կատարումից ազատում). է) պարտքի փոխարինումը արժեթղթերով. ը) դեբիտորական պարտավորությունների բռնագանձումը. թ) նոր վարկի ստացումը. ժ) նոր ներդրումների իրականացումը. ժա) պարտապանի վերակազմակերպումը. ժբ) նոր բաժնետոմսերի թողարկումը կամ հետգնումը. ժբ.1) պարտապան կազմակերպության մասնակցի (մասնակիցների) սեփականությունը հանդիսացող պարտապան կազմակերպությունում ունեցած բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայաբաժինների և օրենքներով սահմանված այլ արժեթղթերի) օտարումը, վարձակալության տալը, գրավադրումը կամ այլ ձևով ծանրաբեռնումը. ժգ) օրենքով չարգելված այլ միջոցառումներ. 4. Դատարանի կողմից ներդրումային ֆոնդի սնանկության վերաբերյալ գործի քննության ժամանակ կիրառվում է միայն լուծարային վարույթ: |