Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 14 Հովանավորությունը Հեռարձակողների տեսալսողական հաղորդումներում. 1. Հովանավորությունը Հեռարձակող չհանդիսացող կամ տեսալսողական ծրագրերի ստեղծման գործում չներգրավված ֆիզիկական կամ իրավաբանական անձի մասնակցությունն է տեսալսողական հաղորդման ուղղակի կամ անուղղակի ֆինանսավորմանը այդ անձի անունը, ապրանքանիշը, համբավը կամ գործունեությունը գովազդելու նպատակով. 2. Տեսալսողական հաղորդումների հովանավորության նկատմամբ կիրառվում են «Գովազդի մասին» օրենքի զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներում գովազդը կարգավորող դրույթները. 3. Հովանավորված տեսալսողական հաղորդման բովանդակությունը և ուղղվածությունը չպետք է կրեն հովանավորի միջամտությունը և այլ բնույթի ազդեցություն. 4. Արգելվում է հովանավորությունը` 1) կուսակցությունների, կուսակցությունների ղեկավար մարմինների անդամների մասնակցությամբ հիմնադրված կամ կառավարվող հիմնադրամների, նախընտրական հիմնադրամների և կրոնական կազմակերպությունների կողմից կամ դրանց միջոցներից. 2) լրատվական թողարկումների, պաշտոնական հաղորդագրությունների և քաղաքական հաղորդումների դեպքում. 3) դեղատոմսով տրամադրվող դեղերի անունների հիշատակումով, արտադրությամբ և վաճառքով, ինչպես նաև օրենսդրությամբ արգելված գործունեությամբ զբաղվող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից. 5. Ալկոհոլային խմիչքների և էներգետիկ ըմպելիքների, ծխախոտի, դեղերի, բուժտեխնիկայի, զենքի և զինամթերքի արտադրությամբ զբաղվող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, ինչպես նաև բուժական մեթոդների, վիճակախաղի, շահումով խաղի, խաղատան կազմակերպման գործունեությամբ զբաղվող անձանց կողմից հովանավորության դեպքում կիրառվում են «Գովազդի մասին» օրենքով նախատեսված սահմանափակումները. 6. Հովանավորվող տեսալսողական հաղորդման մեջ պետք է հստակ նշվի հովանավորին համապատասխանող անվանումը կամ ցանկացած այլ խորհրդանիշ, ինչպես նաև իր ապրանքների և ծառայությունների համար օգտագործվող ապրանքային նշանը, որոնք կարող են ներկայացվել հաղորդման ընթացքում, սակայն ոչ ավելի, քան մեկ ժամվա ընթացքում երեք անգամ՝ յուրաքանչյուրը 15 վայրկյան տևողությամբ. 7. Հեռարձակողների կողմից գովազդի հեռարձակումն իրականացվում է սույն օրենքի և «Գովազդի մասին» օրենքի պահանջներին համապատասխան |