Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 18 Վնաս պատճառողի ավտոտրանսպորտային միջոցի մեջ չգտնվող գույքի վնասվածքը, ոչնչացումը և կորուստը. 1. Սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված գույքի վնասվածքի, ոչնչացման կամ կորստի վերականգնման հետևանքով առաջացած ծախսեր են համարվում այդ գույքի, ներառյալ` ճանապարհների, դրանց արհեստական կառույցների, ճանապարհային կահավորանքի, ճանապարհային ինժեներական կամ այլ շինությունների և շենքերի վերանորոգման կամ վերականգնման ծախսերը. 2. Սույն հոդվածի իմաստով` գույքի կորուստ է համարվում տուժողին կամ այն անձին, ում վստահված է եղել կորած գույքը, պատճառված վնասի հետևանքով նրա կողմից գույքը հսկելու անհնարինության հետևանքով առաջացած կորուստը: Ընդ որում, սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված գույքի կորստի վերականգնման հետևանքով առաջացած ծախսերը սույն օրենքի համաձայն ենթակա են հատուցման միայն այն դեպքում, եթե տուժողն ապացուցում է այդ գույքի կորստի փաստը. 3. Սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված գույքի վնասվածքի վերականգնման հետևանքով առաջացած ծախսեր են համարվում այդ գույքի վերանորոգման հետ կապված ծախսերը, որոնք անհրաժեշտ են այդ գույքի՝ մինչև պատահարի պահը առկա փաստացի վիճակը վերականգնելու համար: Այդ գույքի վերանորոգման արդյունքում դրա շուկայական արժեքի նվազեցման հետևանքով առաջացած գումարային տարբերությունը սույն օրենքի համաձայն ենթակա չէ հատուցման. 4. Սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված գույքը համարվում է ոչնչացված, եթե դրա վերանորոգումը տեխնիկապես անհնարին է կամ տնտեսապես չհիմնավորված (վերանորոգման ծախսերը կգերազանցեն նախքան պատահարը այդ գույքի արժեքի 80 տոկոսը): Այդ գույքի ոչնչացման դեպքում ապահովագրական գումարի սահմաններում հատուցվում է մինչև դրա ոչնչացման պահը գնահատված արժեքի և Բյուրոյի խորհրդի սահմանած կարգով հաշվարկված` դրա մնացորդային արժեքների տարբերությունը: |