Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 77 Քաղաքացիական կացության ակտային գրանցումն անվավեր ճանաչելու մերժումը. 1. Քաղաքացիական կացության ակտային գրանցումն անվավեր ճանաչելը մերժվում է, եթե դիմումով ներկայացված պահանջը չի հիմնավորվում ներկայացված փաստաթղթերով կամ տեղեկություններով. 2. Քաղաքացիական կացության ակտային գրանցումը մերժելու մասին որոշումն ստորագրում է գործակալության պետը. 3. Քաղաքացիական կացության ակտային գրանցումը մերժելու մասին որոշումը սույն օրենքով սահմանված կարգով տրամադրվում է դիմողին. 4. Քաղաքացիական կացության ակտային գրանցումը մերժելու մասին որոշումը պետք է պարունակի մերժման բոլոր հիմքերը, ներկայացված փաստաթղթերում առկա և քաղաքացիական կացության ակտային գրանցումը անվավեր ճանաչելուն խոչընդոտող բոլոր թերությունները, ինչպես նաև հղում կատարվի կոնկրետ իրավական նորմին. 5. Քաղաքացիական կացության ակտային գրանցումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով: |