FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  3

դ.1) սպառողական կրեդիտավորում իրականացնող կազմակերպությունները, որոնք կնքում են «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կարգավորվող կրեդիտավորման պայմանագրեր՝ իրենց կողմից վաճառվող ապրանքների, մատուցվող ծառայությունների և կատարվող աշխատանքների ձեռքբերումը ֆինանսավորելու նպատակով.
    ե) այլ վարկային կազմակերպությունները, որոնց հիմնական գործունեությունը սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված գործունեությունները կամ դրանցից մեկն իրականացնելն է.
7. Առանց վարկային կազմակերպության գործունեության լիցենզիայի սույն օրենքով սահմանված գործունեությունն իրականացնելն առաջացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  3

Վարկային կազմակերպության և նրա գործունեության բնորոշումները.
1. Վարկային կազմակերպությունը սույն օրենքով սահմանված կարգով լիցենզիա ստացած իրավաբանական անձն է, որն իրավունք ունի իրականացնել սույն օրենքով սահմանված գործունեության տեսակները.
2. Վարկային կազմակերպության գործունեություն է համարվում որպես ձեռնարկատիրական գործունեություն փոխառություններ ներգրավելը և (կամ) նմանատիպ գործարքներ կնքելը և (կամ) վարկեր տրամադրելը կամ սույն օրենքով սահմանված այլ ներդրումներ կատարելը: Վարկային կազմակերպությունների գործունեությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության իմաստով նմանատիպ գործարքների թվին են դասվում նաև ներդրումային (պարտատոմսեր) և վճարային արժեթղթերի հրապարակային թողարկումը (բացառությամբ ներդրումային ֆոնդերի կողմից թողարկված արժեթղթերի) կամ այնպիսի գործարքների կնքումը, որոնք դրամական (փողային) պարտավորություններ են առաջացնում վարկային կազմակերպության համար, սակայն կապված չեն վարկային կազմակերպության կողմից պարտատիրոջն ապրանքներ վաճառելու, ծառայություններ մատուցելու կամ աշխատանքներ կատարելու հետ.
3. Բացառությամբ բանկերի և վարկային կազմակերպությունների, ինչպես նաև ներդրումային ֆոնդերի և ներդրումային ֆոնդի կառավարիչների, Հայաստանի Հանրապետությունում այլ անձանց արգելվում է իրականացնել սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված որևէ գործունեություն.
4. Վարկային կազմակերպությունը կարող է ստեղծվել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, բաժնետիրական ընկերության կամ առևտրային կոոպերատիվի կազմակերպաիրավական ձևերով: Խնայողական միությունները կարող են ստեղծվել բացառապես կոոպերատիվների ձևով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  3

5. Կենտրոնական բանկը վարկային կազմակերպությունների գործունեության համար կարող է սահմանել որոշակի սահմանափակումներ՝ թույլատրելով կամ սահմանափակելով սույն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված գործառնությունների մի մասը: Ընդ որում, այդ սահմանափակումները կարող են սահմանվել վարկային կազմակերպությունների կողմից միջոցների ներգրավման և չափերի, միջոցների տեղաբաշխման և չափերի, ինչպես նաև այն անձանց շրջանակի համար, որոնցից վարկային կազմակերպությունը կարող է միջոցներ ներգրավել և (կամ) որոնց շրջանակում վարկային կազմակերպությունը կարող է միջոցներ տեղաբաշխել: Սույն կետով նախատեսված սահմանափակումները պետք է միևնույնը լինեն միևնույն տիպի (խմբի) վարկային կազմակերպությունների համար, բացառությամբ սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքերի.
6. Սույն օրենքի և վարկային կազմակերպությունների գործունեությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության այլ օրենքների և նորմատիվ իրավական ակտերի իմաստով վարկային կազմակերպությունների տիպեր (խմբեր) են համարվում՝
    ա) վարկային միությունները, որոնք դրամական միջոցներ են ներգրավում իրենց մասնակիցներից և դրանք տրամադրում նրանց, իսկ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով նախատեսված դեպքերում դրամական միջոցներ են ներգրավում նաև այլ անձանցից կամ դրանք տրամադրում վերջիններիս.
    բ) խնայողական միությունները, որոնք դրամական միջոցներ են ներգրավում իրենց մասնակիցներից և դրանք տրամադրում են նրանց.
    գ) լիզինգային կազմակերպությունները, որոնց հիմնական գործունեությունը լիզինգային գործարքների կնքումն է՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 35-րդ գլխի 6-րդ պարագրաֆով սահմանված կարգով և պայմաններով.
    դ) դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորում (ֆակտորինգ) իրականացնող ֆակտորինգային կազմակերպությունները, որոնց հիմնական գործունեությունը դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման (ֆակտորինգ) գործարքների կնքումն է՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 48-րդ գլխով սահմանված կարգով և պայմաններով.