Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 328 Մաքսային զննումը. 1. Մաքսային զննումը մաքսային հսկողության ձև է, որն ապրանքների, այդ թվում՝ ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցների և ուղեբեռի, տեսազննման անցկացումը և դրանց նկատմամբ այլ գործողությունների իրականացումն է՝ բացելով ապրանքների փաթեթվածքը, տրանսպորտային միջոցների բեռնասրահները (հատվածամասերը), տարողությունները, կոնտեյներները կամ այլ տեղեր, որտեղ գտնվում են կամ կարող են գտնվել ապրանքները, (կամ) հեռացնելով դրանց նկատմամբ կիրառված մաքսային կապարակնիքները, կնիքները կամ նույնականացման այլ միջոցներ, կազմատելով, ապամոնտաժելով զննվող օբյեկտները և դրանց մասերը, կամ այլ կերպ խախտելով դրանց ամբողջականությունը. 2. Մաքսային զննումն անցկացվում է այն ապրանքների մասին տեղեկություններն ստուգելու և (կամ) ստանալու նպատակով, որոնց նկատմամբ անցկացվում է մաքսային հսկողությունը. 3. Մաքսային մարմինը ծանուցումն ստանալու փաստը հաստատելու հնարավորություն տվող ցանկացած եղանակով մաքսային զննում անցկացնելու ժամի և վայրի մասին ծանուցում է հայտարարատուին կամ ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող այլ անձի, եթե այդ անձինք որոշված են: Մաքսային զննումն անցկացնելու ժամ նշանակելիս հաշվի են առնվում այդ անձանց ժամանման ողջամիտ ժամկետները. 4. Հայտարարատուն, ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող այլ անձինք և նրանց ներկայացուցիչներն իրավունք ունեն սեփական նախաձեռնությամբ ներկա գտնվելու մաքսային զննում անցկացնելու ժամանակ՝ բացառությամբ սույն հոդվածի 6-րդ կետով սահմանված դեպքերի. 5. Մաքսային մարմնի պահանջով հայտարարատուն կամ ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող այլ անձինք և նրանց ներկայացուցիչները պարտավոր են ներկա գտնվել մաքսային զննում անցկացնելու ժամանակ և անհրաժեշտ օժանդակություն տրամադրել մաքսային մարմնի պաշտոնատար անձանց: Փոխադրողի կողմից հատուկ լիազորված ներկայացուցչի բացակայության դեպքում այդպիսին համարվում է տրանսպորտային միջոցը վարող ֆիզիկական անձը. 6. Մաքսային մարմինն իրավունք ունի անցկացնելու մաքսային զննում հայտարարատուի, ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող այլ անձանց և նրանց ներկայացուցիչների բացակայությամբ հետևյալ դեպքերում՝ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 328 1) նշված անձանց չներկայանալը կամ այդ անձանց որոշված չլինելու դեպքերը. 2) ազգային (պետական) անվտանգության, մարդու կյանքի և առողջության, կենդանիների և բույսերի, շրջակա միջավայրի, անդամ պետությունների ազգային մշակութային ժառանգության օբյեկտների պահպանման համար սպառնալիքի առկայությունը և հետաձգում չհանդուրժող այլ հանգամանքների ի հայտ գալը, այդ թվում՝ այն մասին վկայող հատկանիշների առկայությունը, որ ապրանքները դյուրաբոցավառ նյութեր, պայթյունավտանգ առարկաներ, պայթուցիկ, թունավորող, քիմիական և կենսաբանական վտանգավոր նյութեր, թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն), ուժեղ ազդեցություն ունեցող, թունավոր, տոքսիկ, ռադիոակտիվ նյութեր, միջուկային նյութեր և նման այլ ապրանքներ են, ինչպես նաև դեպքերը, երբ ապրանքներից տհաճ հոտ է տարածվում. 3) միջազգային փոստային առաքանիներով ապրանքների առաքումը. 4) Միության մաքսային տարածքում ապրանքները թողնելը՝ խախտելով այն մաքսային ընթացակարգը, որով նախատեսվում է դրանց արտահանումը Միության մաքսային տարածքից կամ այն պայմանները, որոնք սահմանված են սույն Օրենսգրքին համապատասխան մաքսային ընթացակարգերով ձևակերպման ոչ ենթակա ապրանքների առանձին կատեգորիաների օգտագործման համար. 7. Սույն հոդվածի 6-րդ կետի 1-ին, 2-րդ և 4-րդ ենթակետերում նշված դեպքերում մաքսային զննումն անցկացվում է 2 ընթերակաների ներկայությամբ, իսկ սույն հոդվածի 6-րդ կետի 3-րդ ենթակետում նշված դեպքում՝ փոստային կապի նշանակված օպերատորի ներկայացուցչի ներկայությամբ, իսկ նրա բացակայության դեպքում՝ 2 ընթերակաների ներկայությամբ. 8. Մաքսային զննում անցկացնելու արդյունքները ձևակերպվում են մաքսային զննման՝ Հանձնաժողովի կողմից որոշվող ձևի ակտ կազմելու միջոցով՝ բացառությամբ սույն Օրենսգրքի 317-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքի, կամ ձևակերպվում են անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան նախատեսված այլ եղանակով. 9. Մաքսային զննման ակտում նշվում են հետևյալ տեղեկությունները՝ 1) մաքսային մարմնի՝ մաքսային զննումն անցկացրած պաշտոնատար անձանց և դրա անցկացման ժամանակ ներկա գտնված անձանց մասին տեղեկությունները. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 328 2) մաքսային զննումը հայտարարատուի կամ ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող այլ անձի բացակայությամբ անցկացնելու պատճառները. 3) մաքսային զննման արդյունքները. 4) ակտի ձևով նախատեսված այլ տեղեկություններ. 10. Մաքսային զննման ակտը կազմվում է 2 օրինակից, որոնցից մեկը հանձնվում է (ուղարկվում է) հայտարարատուին կամ ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող այլ անձի կամ նրանց ներկայացուցիչներին, եթե այդ անձինք որոշված են: |