FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  59

Բողոքների ներկայացումը Կարգավորողին.
1. Օպերատորի կամ ծառայություններ մատուցողի` սույն օրենքով կարգավորվող և սույն օրենքի դրույթներին հակասող գործողություններից, այդ թվում` 45-րդ հոդվածի համաձայն ծառայություն մատուցելու մերժումից դժգոհ անձն իրավասու է բողոք ներկայացնել Կարգավորողին.
2. Կարգավորողը պարտավոր է բողոքը փոխանցել ենթադրյալ խախտում թույլ տված օպերատորին կամ ծառայություններ մատուցողին, որը պետք է սույն օրենքով սահմանված ժամկետում գրավոր պատասխանի բողոքին, իսկ եթե ժամկետ նախատեսված չէ, ապա` Կարգավորողի սահմանած ժամկետում.
3. Եթե օպերատորը կամ ծառայություններ մատուցողը սահմանված ժամկետում տրամադրում է բավարար հատուցում բողոքում նշված` անձի կրած վնասի դիմաց, ապա օպերատորն ազատվում է բողոքողի նկատմամբ հետագա պատասխանատվությունից: Եթե օպերատորը կամ ծառայություններ մատուցողը չի բավարարում բողոքը սահմանված ժամկետում, կամ եթե առկա են բավարար հիմքեր բողոքը ուսումնասիրելու համար, ապա Կարգավորողն ուսումնասիրում է բողոքի առարկա հանգամանքները` իր կողմից պատշաճ համարվող ձևով և միջոցներով: