FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  78

Ավելացված արժեքի հարկի գումարի վճարումը.
1. ԱԱՀ վճարողները Օրենսգրքի 70-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված՝ պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարները պետական բյուջե են վճարում մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ՝ որպես հարկային մարմնին վճարվող գումարներ.
2. Օրենսգրքի 59-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հարկ վճարողները հարկման օբյեկտ համարվող գործարք իրականացնելու դեպքում այդ գործարքից առաջացող ԱԱՀ-ի գումարը պետական բյուջե են վճարում մինչև այդ գործարքի իրականացման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ՝ որպես հարկային մարմնին վճարվող գումարներ.
3. Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության 5-րդ կետով սահմանված դեպքերում, բացառությամբ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայության մատուցման կամ էլեկտրոնային առևտրի շրջանակներում ապրանքների մատակարարման դեպքի, ոչ ռեզիդենտ կազմակերպությունը Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ հարկման օբյեկտ համարվող գործարք իրականացնելու դեպքում այդ գործարքից առաջացող ԱԱՀ-ի գումարը պետական բյուջե է վճարում մինչև այդ գործարքի իրականացման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ՝ որպես հարկային մարմնին վճարվող գումարներ: Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության 5-րդ կետով սահմանված դեպքում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայության մատուցման մասով Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ էլեկտրոնային առևտրի շրջանակներում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին ապրանքների մատակարարման մասով առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործող՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերն ԱԱՀ-ի գումարները վճարում է պետական բյուջե մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ՝ որպես հարկային մարմնին վճարվող գումարներ, Կառավարության սահմանած կարգով:
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  78

4. Օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներից որևէ մեկի խախտմամբ հարկային հաշիվ դուրս գրելու դեպքում հարկային հաշիվ դուրս գրողը այդ հարկային հաշվում նշված ԱԱՀ-ի գումարը պետական բյուջե է վճարում մինչև այդ գործարքի իրականացման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ՝ որպես հարկային մարմնին վճարվող գումարներ.
5. «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի գումարները, բացառությամբ սույն հոդվածի 5.1-ին մասով սահմանված դեպքի, Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում մինչև «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների բաց թողնումը (եթե ԵՏՄ միասնական օրենսդրությամբ այլ ժամկետ սահմանված չէ)՝ որպես մաքսային մարմնին վճարվող գումարներ.
5.1. «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի գումարները, որպես մաքսային մարմնին վճարվող գումարներ, Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված` մաքսատուրքի վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման համար սահմանված ժամկետներում` նույն հոդվածով սահմանված հիմքերի առկայության դեպքում` առանց հարկը վճարելու պարտավորության կատարումն ապահովելու պայմանի, որի վերաբերյալ մաքսային մարմինն ընդունում է ԱԱՀ-ի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու մասին որոշում: ԱԱՀ-ի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու մասին որոշումն ընդունելու և չեղյալ ճանաչելու կարգը սահմանում է Կառավարությունը: Սույն մասին համապատասխան՝ հարկի գումարների վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման հնարավորությունից օգտվելու համար մաքսային մարմինը գանձում է տոկոսներ` Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված չափով, կարգով ու ժամկետներում:
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  78

6. ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների համար Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում մինչև ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ՝ որպես հարկային մարմնին վճարվող գումարներ, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ և 8-րդ մասերով սահմանված դեպքերի.
7. Օրենսգրքի 77-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի գումարները հանձնակատարի, կոմիսիոների կամ գործակալի կամ ԵՏՄ անդամ պետության ռեզիդենտի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվող մշտական հաստատության կամ Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվող տոնավաճառի կազմակերպչի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում մինչև համապատասխանաբար հանձնակատարի, կոմիսիոների կամ գործակալի կամ ԵՏՄ անդամ այլ պետության ռեզիդենտի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվող մշտական հաստատության կամ Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվող տոնավաճառի մասնակցի կողմից ապրանքները գնորդին օտարելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ՝ որպես հարկային մարմնին վճարվող գումարներ.
8. Օրենսգրքի 77-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի գումարները գնորդի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում մինչև ապրանքների նկատմամբ սեփականության իրավունքը իրեն անցնելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ՝ որպես հարկային մարմնին վճարվող գումարներ։