Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 347 Հանդիպակաց ուսումնասիրությունը. 1. Հարկ վճարողների համալիր հարկային ստուգման ընթացքում նրանց հետ գործարքի (գործարքների) կողմ հանդիսացած այլ հարկ վճարողի (վճարողների) մոտ միայն այդ գործարքի (գործարքների) մասով հարկային մարմինը կարող է իրականացնել հանդիպակաց ուսումնասիրություններ` գործարքի (գործարքների) կատարման պայմանները, փաստաթղթերը, դրանց տվյալներն ու տեղեկությունները ճշտելու անհրաժեշտության դեպքում. 2. Հարկ վճարողի հանդիպակաց ուսումնասիրության ժամկետը չի կարող գերազանցել տասը անընդմեջ աշխատանքային օրը. 3. Ուսումնասիրությունն իրականացվում է Օրենսգրքի 343-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան տրված հանձնարարագրի հիման վրա, որտեղ նշվում է նաև այն հարկ վճարողի լրիվ անվանումը և ՀՎՀՀ-ն, որի մոտ համալիր հարկային ստուգման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել իրականացնելու հանդիպակաց ուսումնասիրություն. 4. Ուսումնասիրության հանձնարարագիրն Օրենսգրքի 339-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով` ուսումնասիրությունը սկսելուց առնվազն մեկ աշխատանքային օր առաջ ներկայացվում է հարկ վճարողին՝ ծանոթացման: Հարկ վճարողն ուսումնասիրության անցկացման մասին ծանուցված է համարվում Օրենսգրքի 339-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված համապատասխան ժամկետներում. 5. Ուսումնասիրության արդյունքում Օրենսգրքի 343-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված ժամկետներում ու կարգով կազմվում և հարկ վճարողին է ներկայացվում ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը (առանց նախագիծ կազմելու), որտեղ չեն ներառվում Օրենսգրքի 343-րդ հոդվածի 14-րդ մասի 10-րդ կետի դրույթները. 6. Հանդիպակաց ուսումնասիրությունն իրականացվում է՝ անկախ հարկ վճարողի մոտ սույն հոդվածի 1-ին մասում նշված գործարքը (գործարքները) ներառող հաշվետու ժամանակաշրջանները համալիր հարկային ստուգմամբ ստուգված կամ վերստուգված լինելու հանգամանքից: |