Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 9 ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ. Ազգային անվտանգության մարմինների գործունեությունն իրականացվում է հետևյալ հիմնական ուղղություններով. ա) հետախուզական գործունեություն. բ) հակահետախուզական գործունեություն. գ) ռազմական հակահետախուզական գործունեություն. դ) պետական սահմանի պահպանություն. ե) պայքար հանցագործությունների դեմ: Ազգային անվտանգության մարմինների գործունեության այլ ուղղությունները որոշվում են սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով: Ազգային անվտանգության մարմինների գործունեությունը, դրանց կողմից կիրառվող մեթոդներն ու միջոցները չպետք է խախտեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված` մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, վնասեն մարդկանց կյանքին, առողջությանը, գույքին և շրջակա միջավայրին: |