Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 21 Անցումային դրույթներ. 1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (13 մայիսի 1996 թվականի, ՀՕ-56). 2. «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա և ի կատարումն դրա ընդունված իրավական ակտերը շարունակում են գործել այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքի դրույթներին մինչև սույն օրենքի հիման վրա նոր իրավական ակտերի ընդունումը. 3. Սույն օրենքի դրույթները տարածվում են դրա ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա. 4. Սույն օրենքի 19.2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դրույթներն ուժի մեջ են մտնում՝ միջպետական նշանակության ճանապարհների մասով՝ 2026 թվականի հունվարի 1-ից, հանրապետական նշանակության ճանապարհների մասով՝ 2027 թվականի հունվարի 1-ից, մարզային (տեղական) նշանակության ճանապարհների մասով՝ 2028 թվականի հունվարի 1-ից, իսկ 19.3-րդ հոդվածով սահմանված դրույթների մասով՝ նոր կառուցվող ճանապարհային թունելների համար՝ 2024 թվականի հուլիսի 1-ից. 5. Մինչև սույն հոդվածի 4-րդ մասում նշված ժամկետը կառուցված և շահագործման մեջ գտնվող միջազգային ճանապարհային ցանցի մաս հանդիսացող թունելների անվտանգության պահանջները ոչ ուշ, քան մինչև 2027 թվականի հունվարի 1-ը պետք է համապատասխանեցվեն սույն օրենքի 19.3-րդ հոդվածով սահմանված դրույթներին. 6. Սույն օրենքի 19.1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված ճանապարհային անվտանգության ազդեցության առաջին գնահատումը պետք է իրականացվի մինչև 2029 թվականի հունվարի 1-ը: |