Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 83 Ապրանքների նախնական մաքսային հայտարարագրումը. 1. Ապրանքների նախնական մաքսային հայտարարագրումը կատարվում է Միության մաքսային օրենսգրքի 114-րդ հոդվածին և սույն օրենքին համապատասխան. 2. Ապրանքների նախնական մաքսային հայտարարագրման ժամանակ մաքսային մարմիններն ընդունում են ուղեկցող տրանսպորտային (փոխադրման) կամ առևտրային փաստաթղթերի` հայտարարատուի ստորագրած պատճենները կամ այդ փաստաթղթերում ներառված` էլեկտրոնային համակարգով ներկայացված տեղեկությունները, որոնք համադրվում են հայտարարատուի կողմից մաքսային մարմիններ ներկայացվող փաստաթղթերի բնօրինակների և դրանցում առկա տեղեկությունների հետ. 3. Տրանսպորտային (փոխադրման) կամ առևտրային փաստաթղթերի հիման վրա ներկայացված նախնական հայտարարագրում ներկայացված արժեքից, քանակից կամ կշռից ապրանքների փաստացի ցուցանիշների շեղման դեպքում հայտարարատուն ներկայացնում է դրանց փոփոխությունները հաստատող փաստաթղթերը. 4. Միության մաքսային տարածք ապրանքների ներմուծումից հետո նախնական հայտարարագրով ներկայացված ապրանքների արժեքի, քանակի կամ կշռի շեղում հայտնաբերելու դեպքում հայտարարատուն իրավասու է հետ կանչելու իր ներկայացրած հայտարարագիրը՝ Միության մաքսային օրենսգրքով սահմանված կարգով. 5. Նախնական հայտարարագիրն իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթ չի համարվում և կարող է փոփոխվել հայտարարատուի կողմից կամ մաքսային մարմինների նախաձեռնությամբ. 6. Այն դեպքում, երբ մաքսային մարմիններ է ներկայացված ապրանքների նախնական մաքսային հայտարարագիր, հայտարարատուի հիմնավորված դիմումի հիման վրա ապրանքների տեղակայումը և բացթողումը կարող է կատարվել մաքսային հայտարարագիրն ընդունած մաքսային մարմինների գործունեության տարածքում գտնվող մաքսային հսկողության գոտիներից տարբերվող մաքսային հսկողության գոտիներում: Սույն մասի առաջին պարբերության մեջ նշված դեպքում ապրանքների տեղակայման և բացթողման կարգը, ինչպես նաև մաքսային մարմինների կողմից կատարվող գործողությունների հաջորդականությունը սահմանում է Կոմիտեն. 7. Կառավարությունը կարող է սահմանել այն դեպքերը, երբ ապրանքները մաքսային ընթացակարգերով ձևակերպելիս, բացառությամբ «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի, նախնական մաքսային հայտարարագրումը կատարվում է պարտադիր կարգով: |