Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 2 Հարկադիր կատարման ենթակա ակտերը. Հարկադիր կատարման ենթակա են` 1) քաղաքացիական գործերով դատական ակտերը, բացառությամբ իրավաբանական անձին կամ քաղաքացուն սնանկ ճանաչելու և մրցութային վարույթ սկսելու մասին գործն ըստ էության լուծող դատական ակտերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատական ակտերը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ գլխով նախատեսված գործերով դատական ակտերի. 2) քրեական գործերով դատարանի դատավճիռները և որոշումները` գույքի արգելադրման, դատական տուգանքի, գույքային հայցի, պատճառված վնասի հատուցման, հաշտության համաձայնության, գրավը պետության եկամուտ դարձնելու, ինչպես նաև գույքի բռնագրավման և գույքային բռնագանձումների (այդ թվում՝ տուգանքը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքում) մասով. 3) արբիտրաժային տրիբունալների վճիռները. 4) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա դատարանների և արբիտրաժային տրիբունալների քաղաքացիական և տնտեսական գործերով վճիռները և որոշումները, ինչպես նաև քրեական գործերով օտարերկրյա դատարանների դատավճիռներն ու որոշումները` վնասի հատուցման և գույքային այլ բռնագանձումների մասով. 5) Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ (մասնակցությամբ) գործող միջազգային դատարանի, ինչպես նաև միջազգային արբիտրաժի քաղաքացիական և տնտեսական գործերով վճիռները և որոշումները: 6) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները. 7) անբողոքարկելի վարչական ակտերը` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ գլխով սահմանված կարգով. 8) կատարողական մակագրության թերթը. 8.2) գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրությունը. 9) Բարձրագույն դատական խորհրդի որոշումները՝ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 151-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 5-րդ մասով սահմանված դեպքերում. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 2 10) Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի՝ որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող վարչական ակտերը և արգելանք դնելու մասին որոշումները՝ սույն օրենքով և «Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենքով սահմանված կարգով. 11) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող վարչական ակտերը և արգելանք դնելու մասին որոշումները՝ սույն օրենքով և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով. 12) քանդման մասին վարչական ակտը. 13) գրավը պետության եկամուտ դարձնելու մասին դատախազի որոշումը. 14) Հայաստանի Հանրապետությունում հրդեհային և տեխնիկական անվտանգության ոլորտում հսկողություն և վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի՝ որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող որոշումը կամ կարգադրագիրը. 15) |