FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  20

Ամուսնությունն անվավեր ճանաչելը.
1. Ամուսնությունն անվավեր է ճանաչում դատարանը.
2. Անվավեր է ճանաչվում սույն օրենսգրքի 10-րդ, 11-րդ հոդվածներով և 12-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` ամուսնությանն արգելք հանդիսացող հանգամանքների առկայությամբ կնքված ամուսնությունը, ինչպես նաև այն ամուսնությունը, երբ ամուսինները կամ նրանցից մեկը ամուսնությունը գրանցել են առանց ընտանիք ստեղծելու մտադրության (կեղծ ամուսնություն).
3. Դատարանն ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից երեք օրվա ընթացքում պարտավոր է այդ վճռի քաղվածքն ուղարկել ամուսնության պետական գրանցման վայրի քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմին.
4. Ամուսնությունն անվավեր է ճանաչվում ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու, իսկ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերում՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին որոշումը կայացնելու պահից.
5. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից ամուսնության պետական գրանցումն անվավեր է ճանաչվում «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքով սահմանված դեպքերում և կարգով: