Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 194 Առանձին գործերով վճռի եզրափակիչ մասի առանձնահատկությունները. 1. Առանձին գործերով դատարանի վճռի եզրափակիչ մասը պետք է պարունակի` 1) դրամական միջոցներ գանձելու վերաբերյալ հայցը բավարարելու դեպքում` բռնագանձվող գումարի ընդհանուր չափը` առանձին նշելով հիմնական պարտքի, տուժանքի (տուգանքի, տույժի), վնասների չափերը, ինչպես նաև այն գումարի չափը, որի վրա հաշվեգրվում են տոկոսներ, այդ տոկոսների չափը և դրանց հաշվեգրման սկզբի տարին, ամիսը և ամսաթիվը, 2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված ֆոնդի կառավարչի ստանձնած պարտավորությունների խախտման համար դրամական միջոցներ գանձելու վերաբերյալ հայցը բավարարելու դեպքում պետք է սահմանվի, թե բռնագանձվող գումարը ենթակա է գանձման միայն համապատասխան ֆոնդի գույքից, թե միայն պարտապան ֆոնդի կառավարչի` ֆոնդի միջոցներ չհամարվող գույքից, իսկ անբավարարության դեպքում` նաև պարտապան ֆոնդի կառավարչի` ֆոնդի միջոցներ չհամարվող գույքից, 3) գույք հատկացնելու դեպքում` հանձնման ենթակա գույքի անվանումը, առկայության դեպքում՝ նույնականացման տվյալները, իսկ եթե հայտնի է՝ նաև դրա գտնվելու վայրը, 4) մի քանի հայցվորի օգտին վճիռ կայացնելու դեպքում` նրանցից յուրաքանչյուրի պահանջը բավարարելու չափը կամ նշում առ այն, որ պահանջի իրավունքը համիրավ է, 5) մի քանի պատասխանողի դեմ վճիռ կայացնելու դեպքում` նրանցից յուրաքանչյուրի պարտավորության չափը կամ նշում առ այն, որ նրանց պատասխանատվությունը համապարտ է, 6) պայմանագիր կնքել հարկադրելու հետ կապված վեճով` այն պայմանները, որոնցով կողմերը պարտավոր են կնքել պայմանագիրը, իսկ պայմանագիրը փոխելու հետ կապված վեճով` պայմանագրի յուրաքանչյուր վիճելի պայմանի վերջնական ձևակերպումը, 6.1) սույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 8-րդ մասում նշված տեղեկությունները՝ նույն մասում նշված գործերի քննության դեպքում, 7) օրենքով նախատեսված դեպքում` այլ տեղեկություններ: |