FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ

article  18

Ահաբեկչության դեմ պայքարին մասնակից անձանց իրավական պաշտպանության երաշխիքները. Հանցագործություն չեն համարվում այն գործողությունները, որոնք կատարել են ահաբեկչության դեմ պայքարը իրականացնող պետական կառավարման համակարգի մարմինների պաշտոնատար անձինք և աշխատակիցները, ինչպես նաև վերջիններիս աջակցություն ցուցաբերած անձինք իրենց ծառայողական պարտականություններն իրավաչափորեն կատարելիս և ուղղված են եղել քաղաքացիների կյանքի և առողջության, սահմանադրական իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը, ինչպես նաև հանցավոր ոտնձգություններից հասարակական և պետական անվտանգության ապահովմանը։ Իրավաչափ են համարվում ահաբեկչության դեմ պայքարի գործողությունները կանոնակարգող նորմերի պահպանումով կատարված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այն գործողությունները, որոնք կատարվել են ծառայողական պարտականությունների շրջանակներում կամ հասարակական պարտքը հատուցելիս և ուղղված են եղել քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը, ինչպես նաև հասարակական և պետական անվտանգությանը սպառնացող առավել նշանակալից վնասի կանխմանը, եթե տվյալ հանգամանքներում ծառայողական պարտականությունների կամ հասարակական պարտքի իրականացման այլ հնարավորություններ չեն ընձեռվել։ Հակաահաբեկչական գործողություն իրականացնելիս օրենքով սահմանված հիմքերով և սահմաններում թույլատրվում է ահաբեկիչների կյանքին, առողջությանը և գույքին, ինչպես նաև այլ պահպանվող շահերին հարկադրված վնաս պատճառելը։ Ահաբեկչության դեմ պայքարի մասնակից անձինք, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, ազատվում են հակաահաբեկչական գործողություն իրականացնելիս պատճառված վնասի համար պատասխանատվությունից։