FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  928.8

Միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիրը.
1. Միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր է համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի և բանկի միջև կնքված այն պայմանագիրը, որով բանկը պարտավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի տրամադրած՝ բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալների հիման վրա բացել բանկային հաշիվ (միանվագ դրամական վճարների հաշիվ) և այդ հաշվին մուտքագրել միայն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարվող՝ սոցիալական պաշտպանության (ապահովության) ծրագրերով նախատեսված միանվագ բնույթ կրող (այդ թվում՝ որոշակի ժամկետով տրվող) նպաստների և դրամական այլ վճարների գումարները.
2. Միանվագ դրամական վճարների պայմանագրի օրինակելի ձևը, միանվագ դրամական վճարների հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալների ցանկը, միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրելու միջոցով վճարվող գումարները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
3. Անձը հաճախորդի (միանվագ դրամական վճարների հաշվի տիրոջ) իրավունքներ ձեռք է բերում բանկին այդ իրավունքների վրա հիմնված առաջին իսկ պահանջը ներկայացնելու (միանվագ դրամական վճարների հաշվին առկա միջոցները դուրս գրելու կարգադրություն անելու) պահից: Եթե միանվագ դրամական վճարների հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելու ամսվանից հաշված՝ 12 ամսվա ընթացքում, անձը չի ներկայացնում սույն մասում նշված պահանջը, ապա հաշվին առկա միջոցները միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրով նախատեսված կարգով և ժամկետում վերադարձվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  928.8

4. Միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրված (առկա) միջոցները Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրով նախատեսված դեպքերում և կարգով կարող են վճարվել այլ անձի կամ, որպես Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ վճարված գումար, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի պահանջով միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրով նախատեսված կարգով և ժամկետում վերադարձվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ Բանկը պատասխանատվություն չի կրում միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ վճարված այն գումարների համար, որոնք հաճախորդի կարգադրության հիման վրա հաշվից դուրս են գրվել մինչև Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնելու վերաբերյալ պահանջը ներկայացնելը.
5. Միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրված (առկա) միջոցները չեն կարող գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց: