Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 171 Ժամկետների հաշվումը. 1. Սույն օրենսգրքով սահմանված ժամկետները հաշվվում են ժամերով, օրերով, ամիսներով և տարիներով. 2. Ժամկետները հաշվելիս նկատի չի առնվում այն ժամը կամ օրը, որից սկսվում է ժամկետների ընթացքը. 3. Ժամկետն օրերով հաշվելիս ժամկետի ընթացքն սկսվում է առաջին օրվա գիշերվա զրո ժամից և վերջանում վերջին օրվա գիշերվա ժամը 24․00-ին: Ժամկետն ամիսներով կամ տարիներով հաշվելիս ժամկետը վերջանում է վերջին ամսվա համապատասխան օրը, իսկ եթե տվյալ ամիսը չունի համապատասխան ամսաթիվ, ապա ժամկետն ավարտվում է այդ ամսվա վերջին օրը: Եթե ժամկետը լրանալու օրը ոչ աշխատանքային է, ապա ժամկետի վերջին օր է համարվում դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը, սակայն այս կանոնը չի կիրառվում անձի ազատության սահմանափակման հետ կապված ժամկետները հաշվելիս. 4. Ժամկետը բաց թողնված չի համարվում, եթե բողոքը կամ այլ փաստաթուղթը փոստին է հանձնված ժամկետը լրանալուց առաջ, իսկ անազատության մեջ պահվող կամ բժշկական հաստատությունում գտնվող անձանց համար՝ եթե բողոքը կամ այլ փաստաթուղթը համապատասխան հաստատության վարչակազմին հանձնված է մինչև ժամկետը լրանալը. 5. Բողոքը կամ այլ փաստաթուղթը փոստին հանձնելու ժամանակը որոշվում է փոստային դրոշմով, իսկ անազատության մեջ պահելու վայրի կամ բժշկական հաստատության վարչակազմին հանձնելու ժամանակը՝ այդ հաստատությունների գրասենյակների կամ պաշտոնատար անձանց կատարած նշումով. 6. Վարույթին ներգրավված անձանց կողմից փաստաթղթերի ստացման ժամկետը հաստատվում է վարույթի նյութերին կցված պատշաճ փաստաթղթով: |