Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 391 Վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման բողոքի կապակցությամբ դատարանի կողմից ընդունվող որոշումները. 1. Հատուկ վերանայման բողոքը, համապատասխան թերությունները մատնանշելով և երեքից վեց օր ժամկետ տրամադրելով, վերադարձվում է, եթե այն չի համապատասխանում սույն օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով սահմանված պահանջներին. 2. Հատուկ վերանայման բողոքը թողնվում է առանց քննության, եթե՝ 1) բողոքը վերաքննիչ դատարանի սահմանած ժամկետում չի համապատասխանեցվել սույն օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով սահմանված պահանջներին. 2) բողոքը բերել է բողոքարկման իրավունք չունեցող անձը. 3) բողոքը ժամկետանց է, իսկ հարուցված լինելու դեպքում մերժվել է բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը. 4) բողոքը բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման. 5) բողոքում նշված հիմքով, նույն դատական ակտի առնչությամբ և նույն անձի վերաբերյալ վերաքննիչ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել. 3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշված հիմքերի բացակայության դեպքում բողոքն ընդունվում է վարույթ՝ որոշման մեջ նշելով այն գրավոր, իսկ սույն օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում՝ բանավոր ընթացակարգով իրականացնելու մասին: Բանավոր ընթացակարգով վարույթ իրականացնելու դեպքում որոշման մեջ նշվում են դատական նիստն անցկացնելու վայրը, տարին, ամիսը, օրը և ժամը. 4. Հատուկ վերանայման բողոքի կապակցությամբ վերաքննիչ դատարանը որոշում է կայացնում վարույթի նյութերն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում: Վերաքննիչ բողոքը վերադարձված լինելու դեպքում սույն մասով սահմանված ժամկետների հաշվարկն սկսվում է վերաքննիչ բողոքը վերստին ներկայացնելու, իսկ այն վերստին չներկայացնելու դեպքում` վերաքննիչ դատարանի սահմանած ժամկետը լրանալու օրվանից. 5. Բողոքը վերադարձնելու մասին որոշման պատճենը մեկօրյա ժամկետում ուղարկվում է բողոքը ներկայացրած անձին, իսկ բողոքն առանց քննության թողնելու մասին կամ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշման պատճենը նույն ժամկետում՝ դատական վարույթի բոլոր մասնակիցներին, ինչպես նաև բողոքարկվող դատական ակտը կայացրած առաջին ատյանի դատարան: |