Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 80 6. Օտարերկրյա պետությունում գործող ֆինանսական կազմակերպությունում սույն հոդվածով սահմանված մասնակցություն ձեռք բերելու կամ մասնակցությամբ ֆինանսական կազմակերպություն ստեղծելու դեպքում Կենտրոնական բանկը կարող է մերժել նախնական համաձայնություն տալու դիմումը, եթե օտարերկրյա պետությունում գործող ֆինանսական կազմակերպությունում այդպիսի մասնակցություն ձեռք բերելը կամ նման մասնակցությամբ ֆինանսական կազմակերպություն ստեղծելը չի համապատասխանում սույն օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին, Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով տվյալ պետությունում ֆինանսական կազմակերպության վերահսկողության համար պատասխանատու մարմին(ներ)ը, պատշաճ և միջազգային չափանիշներին համապատասխան, վերահսկողություն չի իրականացնում տվյալ պետությունում գրանցված ֆինանսական կազմակերպության գործունեության նկատմամբ, կամ տվյալ պետությունը Կենտրոնական բանկին հնարավորություն չի ընձեռում վերստուգելու կամ պատշաճ վերահսկողություն իրականացնելու այդպիսի մասնակցությամբ ֆինանսական կազմակերպության գործունեության նկատմամբ. 7. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված նախնական համաձայնությունը չի պահանջվում, եթե մեկ այլ անձի կանոնադրական կապիտալում մասնակցությունն Ընկերությանն է անցել Ընկերության նկատմամբ ստանձնած և չկատարված պարտավորությունների դիմաց: Նման կարգով ձեռք բերված մասնակցությունն Ընկերությունը պետք է օտարի հնարավոր կարճ ժամանակամիջոցում, բայց վեց ամսից ոչ ուշ: Կենտրոնական բանկը, հաշվի առնելով արժեթղթերի շուկայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տվյալ Ընկերության ֆինանսական վիճակը, կարող է հիշյալ բաժնեմասերն առավել բարենպաստ պայմաններով օտարելու նպատակով սույն մասով սահմանված ժամկետը երկարաձգել ևս վեց ամսով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 80 Սույն մասով, ինչպես նաև սույն հոդվածի 5.1-ին մասով սահմանված ժամկետներում Ընկերության կողմից համապատասխան մասնակցությունը չօտարվելու դեպքում Կենտրոնական բանկը կարող է պարտադրել տվյալ Ընկերությանն այդ մասնակցության ձեռքբերման արժեքի սահմաններում կորուստ ճանաչել և անմիջապես իրացնել այն, ինչպես նաև Ընկերության նկատմամբ նշանակել տուգանք՝ խախտման յուրաքանչյուր օրվա համար՝ տվյալ մասնակցության անվանական արժեքի մինչև մեկ տոկոսի չափով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 80 Ինվեստիցիոն (ներդրումային) գործունեությունը. 1. Ընկերությունները կարող են իրականացնել ինվեստիցիոն (ներդրումային) գործունեություն` իրենց անունից և հաշվին գնել կամ այլ կերպ ձեռք բերել, օտարել բաժնետոմսեր, պարտատոմսեր, ներդրումային այլ արժեթղթեր, ինչպես նաև ածանցյալ ֆինանսական գործիքներ, որոնք, որպես հիմքում ընկած առարկա, ունեն ներդրումային արժեթուղթ. 2. Առանց Կենտրոնական բանկի նախնական համաձայնության` Ընկերությանն արգելվում է այնպիսի գործարքներ կամ գործառնություններ իրականացնել, որոնց արդյունքում՝ 1) Ընկերության մասնակցությունը մեկ այլ անձի կանոնադրական կապիտալում կկազմի 5 տոկոս և ավելի. 2) Ընկերության մասնակցությունը մեկ անձի կանոնադրական կապիտալում կգերազանցի տվյալ Ընկերության ընդհանուր կապիտալի 15 տոկոսը. 3) Ընկերության մասնակցությունը բոլոր անձանց կանոնադրական կապիտալներում գերազանցում է տվյալ Ընկերության ընդհանուր կապիտալի 35 տոկոսը: Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը պահանջվում է յուրաքանչյուր այն նոր գործարքի կամ գործարքների կնքման համար, որի (որոնց) արդյունքում Ընկերության մասնակցությունը մեկ այլ կամ միևնույն անձի կանոնադրական կապիտալում կգերազանցի 10, 20 կամ 50 տոկոսը. 3. Ընկերությունը սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված այլ անձանց կանոնադրական կապիտալում մասնակցություն ձեռք բերելիս տվյալ անձանց հաշվեկշիռները համախմբում է իր հաշվեկշռում՝ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանած կարգով. 4. Կենտրոնական բանկը «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և պայմաններով վերահսկողություն է իրականացնում այն անձանց նկատմամբ, որոնց հաշվեկշիռները սույն հոդվածով սահմանված կարգով Ընկերությունը միավորում է իր հաշվեկշռում (համախմբված հաշվեկշիռ): |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 80 5. Կենտրոնական բանկը, սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում, նախատեսվող գործարքի վերաբերյալ նախնական համաձայնություն տալու մասին դիմումը քննարկում է երեսնօրյա ժամկետում և որոշում է ընդունում համաձայնություն տալու վերաբերյալ, եթե նախատեսվող գործարքը համատեղելի է Ընկերության ֆինանսական վիճակի հետ, կնպաստի ֆինանսական շուկայում տվյալ Ընկերության գործունեության զարգացմանը և չի հակասում օրենքով և Կենտրոնական բանկի սահմանած պահանջներին. 5.1. Կենտրոնական բանկը կարող է պահանջել Ընկերությունից ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում օտարել այլ անձի կանոնադրական կապիտալում սույն հոդվածով սահմանված կարգով ձեռք բերված իր մասնակցությունը, եթե Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով այդ մասնակցությունը կարող է չհիմնավորված ռիսկեր առաջացնել Ընկերության համար և (կամ) վտանգել ապահովադիրների, ապահովագրված անձանց կամ շահառուների շահերը և (կամ) խոչընդոտել Ընկերության նկատմամբ արդյունավետ վերահսկողության իրականացմանը: Կենտրոնական բանկը, հաշվի առնելով արժեթղթերի շուկայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տվյալ ընկերության ֆինանսական վիճակը, կարող է հիշյալ բաժնետոմսերից առավել բարենպաստ պայմաններով օտարելու նպատակով սույն մասով սահմանված ժամկետը երկարաձգել ևս վեց ամսով: |