FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  86

Լիակատար ընկերակցությունից մասնակցի դուրս գալու հետևանքները.
1. Լիակատար ընկերակցությունից դուրս եկած մասնակցին վճարվում է ընկերակցության գույքի այն մասի արժեքը, որը համապատասխանում է բաժնեհավաք կապիտալում այդ մասնակցի բաժնեմասին, եթե այլ բան նախատեսված չէ կանոնադրությամբ: Դուրս եկող մասնակցի և մնացող մասնակիցների համաձայնությամբ գույքի արժեքի վճարումը կարող է փոխարինվել գույքը բնեղենով հանձնելով: Դուրս եկող մասնակցին հասանելիք ընկերակցության գույքի մասը կամ դրա արժեքը որոշվում է հաշվեկշռով, որը, բացառությամբ սույն օրենսգրքի 88 հոդվածով նախատեսված դեպքի, կազմվում է նրա դուրս գալու պահին.
2. Լիակատար ընկերակցության մասնակցի մահվան դեպքում նրա ժառանգը կարող է մտնել լիակատար ընկերակցության մեջ միայն մյուս մասնակիցների համաձայնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ ընկերակցության կանոնադրությամբ: Լիակատար ընկերակցությանը մասնակցած վերակազմակերպված իրավաբանական անձի իրավահաջորդ իրավաբանական անձն իրավունք ունի մտնել ընկերակցության մեջ նրա մյուս մասնակիցների համաձայնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ ընկերակցության կանոնադրությամբ: Ընկերակցության մեջ չմտած ժառանգի (իրավահաջորդի) հետ հաշվարկները կատարվում են սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան: Լիակատար ընկերակցության մասնակցի ժառանգը (իրավահաջորդը), ընկերակցության դուրս եկած մասնակցից իրեն հասած գույքի սահմաններում, պատասխանատվություն է կրում երրորդ անձանց առջև, ընկերակցության պարտավորությունների համար այնպես, ինչպես սույն օրենսգրքի 83 հոդվածի 2-րդ կետին համապատասխան` պատասխանատվություն կկրեր դուրս եկած մասնակիցը.
3. Ընկերակցությունից մասնակիցներից մեկի դուրս գալու դեպքում, մնացած մասնակիցների բաժնեմասերն ընկերակցության բաժնեհավաք կապիտալում համապատասխանաբար ավելանում են, եթե այլ բան նախատեսված չէ կանոնադրությամբ կամ մասնակիցների համաձայնությամբ: