FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ

article  29

Հաշվետվություն տրամադրող անձանց, ոչ առևտրային կազմակերպությունների, տրաստի կառավարչի և այլ համանման իրավաբանական կազմավորման կառավարման գործառույթներ իրականացնող անձի նկատմամբ վերահսկողությունը.
1. Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից սույն օրենքի և դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են համապատասխան վերահսկող մարմինները: Հաշվետվություն տրամադրող որևէ տեսակի անձի նկատմամբ վերահսկող մարմին առկա չլինելու կամ վերահսկող մարմնին փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում վերապահված գործառույթների իրականացման իրավական կարգավորման բացակայության դեպքում այդ հաշվետվություն տրամադրող անձի նկատմամբ վերահսկողություն կարող է իրականացնել լիազոր մարմինը` սույն օրենքով և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.1-ին գլխով սահմանված կարգով.
1.1. Տրաստի կառավարչի կամ այլ համանման իրավաբանական կազմավորման կառավարման գործառույթներ իրականացնող անձի կողմից սույն օրենքով նախատեսված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնում է համապատասխան վերահսկողական իրավասություններ ունեցող մարմինը, իսկ այդպիսի մարմին առկա չլինելու դեպքում վերահսկողություն կարող է իրականացնել լիազոր մարմինը` սույն օրենքով և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.1-ին գլխով սահմանված կարգով.
2. Օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև լիազոր մարմնի առաջարկի հիման վրա վերահսկող մարմիններն իրականացնում են հաշվետվություն տրամադրող անձանց մոտ ստուգումներ՝ փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման պահանջների կատարումն ուսումնասիրելու և ռիսկերը գնահատելու նպատակով.
3. Ոչ առևտրային կազմակերպություններին վերահսկելու իրավասություն ունեցող մարմինները պետք է լիազոր մարմնի դիմումով միջոցներ ձեռնարկեն ոչ առևտրային կազմակերպություններին փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման մեջ ներգրավելը կամ օգտագործելը կանխարգելելու համար: Ոչ առևտրային կազմակերպությունները պարտավոր են սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետում պահպանել՝
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ

article  29

1) ներպետական և միջազգային գործարքների վերաբերյալ տեղեկությունները (ներառյալ՝ փաստաթղթերը) այնպիսի մանրամասնությամբ, որը հնարավորություն կտա հավաստիանալու, թե արդյոք դրանց առարկա գույքը ծախսվել է կազմակերպության նպատակներին համապատասխան.
    2) կառավարման մարմինների անդամների նույնականացման տվյալները՝ սույն օրենքի 16-րդ հոդվածին համապատասխան.
    3) հիմնադիր փաստաթղթերը և կառավարման մարմինների որոշումները.
    4) ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ փաստաթղթերը.
3.1. Տրաստի կառավարիչը կամ այլ համանման իրավաբանական կազմավորման կառավարման գործառույթներ իրականացնող անձը, որը բնակվում է Հայաստանի Հանրապետությունում կամ կառավարում է Հայաստանի Հանրապետությունում գտնվող գույք, պարտավոր է սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետում պահպանել՝
    1) տրաստի կամ այլ համանման իրավաբանական կազմավորման իրական շահառուներին նույնականացնող տեղեկությունները․ 2) այն դեպքում, երբ տրաստի կամ այլ համանման իրավաբանական կազմավորման կողմերը իրավաբանական անձինք կամ իրավաբանական կազմավորումներ են՝ դրանց վերաբերյալ սույն օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված տեղեկությունները․ 3) տրաստի կամ այլ համանման իրավաբանական կազմավորման անունից հանդես եկող կամ դրան ծառայություններ մատուցող անձանց նույնականացնող տեղեկություններ.
4. Լիազոր մարմինը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաև օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները, ինչպես նաև վարույթի հանրային մասնակիցները կարող են ոչ առևտրային կազմակերպություններից, տրաստի կառավարիչ հանդիսացող կամ այլ համանման իրավաբանական կազմավորման կառավարման գործառույթներ իրականացնող անձանցից կամ դրանց գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմիններից պահանջել սույն հոդվածով նախատեսված կամ փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի նպատակներից բխող այլ արդիական և հավաստի տեղեկություններ (ներառյալ՝ փաստաթղթեր):