FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  12

Գնահատողների, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի հաշվառման և հաշվառումից հանելու կարգը.
1. Անձը որպես գնահատող հաշվառվելու նպատակով լիազոր մարմին է ներկայացնում դիմում՝ կից ներկայացնելով գնահատողի որակավորման գործող վկայականի պատճենը, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դեպքում՝ նաև Հայաստանի Հանրապետությունում գործող գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության անդամությունը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ այն դեպքերի, երբ լիազոր մարմնում սահմանված կարգով որևէ գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություն հաշվառված չէ.
2. Իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը հաշվառվելու նպատակով լիազոր մարմին են ներկայացնում դիմում՝ կից ներկայացնելով իրավաբանական անձի պետական գրանցման համարը, անհատ ձեռնարկատեր հանդիսանալու դեպքում՝ պետական հաշվառման համարը, գնահատողի հետ կնքված աշխատանքային պայմանագրի վերաբերյալ տեղեկանք, սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ապահովագրության վկայագրի պատճենը, գնահատողի անձնագրի և որակավորման վկայականի պատճենը: Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի՝ հաշվառելու մասին դիմումները և կից փաստաթղթերը կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով, որոնց կարգը, ինչպես նաև գնահատողի հետ կնքված աշխատանքային պայմանագրի վերաբերյալ տեղեկանքի ձևը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը.
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դիմումները և դրանց կից փաստաթղթերը լիազոր մարմին մուտքագրվելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, լիազոր մարմինն ուսումնասիրում է դրանք և կայացնում որոշում՝ անձին, իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը հաշվառելու կամ հաշվառման դիմումը մերժելու վերաբերյալ: Դիմումը և կից փաստաթղթերը վերադարձվում են, եթե ներկայացված փաստաթղթերը թերի են: Փաստաթղթերում առկա թերությունները վերացնելու համար լիազոր մարմինը տրամադրում է երեք աշխատանքային օր ժամկետ, որը հաշվարկվում է դիմողի կողմից փաստաթղթերն ստանալու օրվանից: Երեք աշխատանքային օրվա ընթացքում թերությունները վերացվելու և լիազոր մարմին կրկին ներկայացվելու դեպքում դիմումը համարվում է ներկայացված այն սկզբնապես ներկայացվելու օրը.
4. Անձին որպես գնահատող հաշվառելու դիմումը մերժվում է, եթե՝
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  12

1) ներկայացված փաստաթղթերը կամ տեղեկություններն ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված են.
    2) անձը չունի գնահատողի գործող որակավորման վկայական.
    3) Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձը Հայաստանի Հանրապետությունում գործող գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության անդամ չէ.
5. Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին որպես գնահատման կազմակերպություն հաշվառելու դիմումը մերժվում է, եթե՝
    1) իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ներկայացրած փաստաթղթերն ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված են.
    2) իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.
    3) դիմում ներկայացրած իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը, օրենքի համաձայն, իրավունք չունի զբաղվելու գնահատման գործունեությամբ.
    4) դիմում ներկայացրած կազմակերպությունը չի համապատասխանում սույն օրենքի 18-րդ հոդվածի պահանջներին.
6. Հաշվառում ստանալու դիմումը մերժելու վերաբերյալ որոշման մեջ հստակ պետք է նշվեն մերժման պատճառներն ու իրավական հիմքերը.
7. Հաշվառում ստանալու դիմումը մերժվելու դեպքում ֆիզիկական անձը, իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերն իրավունք ունի նոր դիմում ներկայացնելու՝ սույն հոդվածով սահմանված կարգով.
8. Լիազոր մարմնի որոշմամբ գնահատողը հանվում է հաշվառումից՝
    1) իր դիմումի համաձայն.
    2) որակավորման վկայականի գործողության դադարեցման դեպքում.
    3) եթե, իր դիմումի համաձայն, դուրս է եկել գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունից և մեկամսյա ժամկետում չի դարձել Հայաստանի Հանրապետությունում գործող՝ գնահատողների որևէ ինքնակարգավորվող կազմակերպության անդամ.
    4) եթե գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության անդամների քանակի առնվազն երկու երրորդի համաձայնությամբ վարքագծի կանոնների խախտման հիմքով դադարեցվել է նրա անդամակցությունը գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությանը.
8.1. Գնահատողը հաշվառումից չի հանվում և շարունակում է զբաղվել գնահատման գործունեությամբ, եթե լիազոր մարմնում սահմանված կարգով որևէ գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություն հաշվառված չէ։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  12

9. Սույն հոդվածի 8-րդ մասի 1-3-րդ կետերով նախատեսված հիմքերով հաշվառումից հանվելու դեպքերում անձն իրավունք ունի սույն հոդվածով սահմանված կարգով ներկայացնելու նոր դիմում՝ որպես գնահատող հաշվառում ստանալու համար.
10. Սույն հոդվածի 8-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հիմքով հաշվառումից հանվելու դեպքում անձն իրավունք ունի նոր դիմում ներկայացնելու որպես գնահատող հաշվառում ստանալու համար միայն հաշվառումից հանվելուց վեց ամիս հետո.
11. Լիազոր մարմնի որոշմամբ գնահատման կազմակերպությունը հանվում է հաշվառումից՝
    1) սույն օրենքի 18-րդ հոդվածի պահանջները խախտելու դեպքում.
    2) սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները խախտելու դեպքում.
    3) վերջին երեք տարում միևնույն գնահատման կազմակերպությունում աշխատող կամ աշխատած երեք և ավելի գնահատողների՝ սույն օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 5-7-րդ կետերով նախատեսված հիմքերով որակավորման վկայականների դադարեցման դեպքում, եթե որակավորման վկայականի դադարեցման հիմքը գնահատողի՝ տվյալ գնահատման կազմակերպությունում աշխատած ժամանակահատվածում թույլ տրված խախտումներն են.
12. Սույն հոդվածի 11-րդ մասի 1-ին կետով նախատեսված հիմքով հաշվառումից հանվելու դեպքում գնահատման կազմակերպությունն իրավունք ունի հաշվառում ստանալու նոր դիմում ներկայացնելու սույն օրենքի 18-րդ հոդվածով սահմանված պահանջների խախտումները վերացնելուց հետո.
13. Սույն հոդվածի 11-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հիմքերով հաշվառումից հանվելու դեպքում գնահատման կազմակերպությունն իրավունք ունի հաշվառում ստանալու նոր դիմում ներկայացնելու միայն հաշվառումից հանվելուց մեկ տարի հետո: