Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 47 Վկայականների, թույլտվությունների և հավաստագրի գործողության դադարեցումը և կասեցումը. 1. Օդանավ շահագործողի վկայականով, այլ թույլտվությամբ նախատեսված գործունեությունն օրենքների և այլ իրավական ակտերի, հավաստագրում կամ թույլտվություններում նշված հատուկ պայմանների և սահմանափակումների խախտումներով կամ շրջանակներից դուրս իրականացնելու «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում պետական տուրքի գանձման և պետական բյուջե փոխանցման պարտավորությունները չկատարելու դեպքում օդանավ շահագործողի վկայականի կամ այլ թույլտվության գործողությունը կարող է կասեցվել կոմիտեի կողմից մինչև խախտումների վերացումը կամ մանրամասն ուսումնասիրությունների անցկացումը: Եթե խախտումների վերացման համար տրված ժամկետում կամ ուսումնասիրության անցկացման արդյունքում խախտումները չեն վերացվել, ապա կոմիտեի կողմից օդանավ շահագործողի վկայականի կամ այլ թույլտվության գործողությունը կարող է դադարեցվել: Անվտանգության պահանջներից ելնելով՝ կոմիտեն իրավունք ունի մինչև խախտումների վերացումը, որպես այլընտրանքային միջոց, օդանավ շահագործողի վկայականի նկատմամբ կիրառելու սահմանափակումներ. 1.1. Կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագիրը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կարող է կասեցնել սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համապատասխան նախարարությունը մինչև խախտումների վերացումը կամ մանրամասն ուսումնասիրությունների անցկացումը: Եթե խախտումների վերացման համար տրված ժամկետում կամ ուսումնասիրության անցկացման արդյունքում խախտումները չեն վերացվել, ապա սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համապատասխան նախարարությունը կարող է դադարեցնել առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագիրը: Անվտանգության պահանջներից ելնելով՝ սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համապատասխան նախարարությունն իրավունք ունի մինչև խախտումների վերացումը, որպես այլընտրանքային միջոց, առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագրի նկատմամբ կիրառելու սահմանափակումներ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 47 1.2. Այն դեպքում, երբ օդանավ շահագործողի վկայական ստացած անձի համար ի հայտ է գալիս սույն օրենքի 43-րդ հոդվածի 2.1-ին մասով նախատեսված հիմքը, որը հնարավոր չէ վերացնել, կոմիտեն, Կառավարության սահմանած կարգով, դադարեցնում է օդանավ շահագործողի վկայականի գործողությունը. 2. Օդանավ շահագործողի վկայականը համարվում է ուժը կորցրած, եթե սույն օրենքի 43-րդ հոդվածի պահանջները դադարում են բավարարված լինելուց: |