Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ article 6 Ուսումնասիրություն սկսելը և ուսումնասիրության իրավաչափությունը. 1. Իրավասու մարմինը սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում կայացնում է ուսումնասիրություն սկսելու մասին որոշում՝ նշելով դրա հիմքում ընկած փաստական տվյալները և սույն օրենքի 5-րդ հոդվածում նախատեսված այն հիմքը, որի հիման վրա սկսվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթը։ Իրավասու մարմինն ուսումնասիրություն սկսելու մասին որոշմամբ նաև նշում է այն անձի տվյալները, որին ենթադրաբար պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք. 2. Նույն գույքի առնչությամբ ուսումնասիրություն կարող է սկսվել, եթե առկա է նախորդող ուսումնասիրության հիմքերից տարբերվող հիմք, որը հայտնի չէր և չէր կարող հայտնի լինել իրավասու մարմնին նախորդ ուսումնասիրությունն սկսելու պահին. 3. Իրավասու մարմինը կարող է վերսկսել ավարտված ուսումնասիրությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներ ի հայտ գալու դեպքում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան կարգավորումների համաձայն՝ դատական ակտի վերանայման բողոք նախապատրաստելու և ներկայացնելու նպատակով. 4. Ուսումնասիրություն սկսելը և դրա իրականացումը կանոնակարգող՝ սույն օրենքով նախատեսված ընթացակարգային պահանջների խախտումներն առաջացնում են միայն այնպիսի հետևանքներ, որոնք ուղղակիորեն նախատեսված են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով կամ այլ օրենքներով։ |