FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  27

Ռազմատրանսպորտային պարտականությունը.
1. Ռազմատրանսպորտային պարտականությունը խաղաղ և ռազմական դրության ժամանակ տարածվում է պետական ու տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, Հայաստանի Հանրապետությունում գրանցված կազմակերպությունների, ռազմական դրության ժամանակ` նաև անհատ ձեռնարկատերերի և քաղաքացիների վրա (այսուհետ` ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններ) և իրականացվում է ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններին ամրացված կամ սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցների (բացառությամբ անձնական օգտագործման թեթև մարդատար ավտոմոբիլների) վերաբերյալ տեղեկությունների հավաքման և այդ տրանսպորտային միջոցների ներգրավման միջոցով: Սույն մասի համաձայն՝ տրանսպորտային միջոց են համարվում մարդկանց կամ բեռ կամ վրան տեղադրված սարքավորում փոխադրելու համար օգտագործվող մեխանիկական տրանսպորտային միջոցները (այդ թվում` քարշակները, կցորդները, տրակտորներն ու ինքնագնաց մեխանիզմները, մոտոցիկլետները, հատուկ նշանակություն ունեցող ամբարձիչ, խողովակաշարային, ճանապարհաշինարարական տրանսպորտը և մեխանիզմները), որոնց ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
2. Ռազմատրանսպորտային պարտականությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, միջազգային կազմակերպությունների և նրանց ներկայացուցչությունների, օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց վրա.
3. Ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկությունների հավաքումը և այդ տրանսպորտային միջոցների ներգրավումն իրականացնում են տարածքային զինվորական կոմիսարիատները.
4. Ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկությունների հավաքման շրջանակներում՝
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  27

1) տրանսպորտային միջոցների պետական հաշվառում իրականացնող իրավասու պետական լիազոր մարմինը տրանսպորտային միջոցների հաշվառման (այդ թվում` վերահաշվառման, հաշվառումից հանելու կամ հաշվառման տվյալների փոփոխությամբ տրանսպորտային միջոցների վերասարքավորման թույլտվության) տվյալները ամիսը մեկ փոխանցում է համապատասխան տարածքային զինվորական կոմիսարիատներ.
    2) տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն իրականացնող կազմակերպությունները զննություն անցած տրանսպորտային միջոցների և դրանց տեխնիկական վիճակի վերաբերյալ տվյալները յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո` մեկամսյա ժամկետում, փոխանցում են համապատասխան տարածքային զինվորական կոմիսարիատներ.
5. Ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցների հաշվառման և տեխնիկական զննության վերաբերյալ տվյալների տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: