Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 30 Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ զենք գործադրելու սահմանները և զենքի գործադրման մասին տեղեկացումը. 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն օրինական հիմքով իրենց պատկանող զենքը կարող են գործադրել իրենց կամ այլոց կյանքի, առողջության և սեփականության պաշտպանության համար միայն անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Զենքի գործադրմանը պետք է նախորդի այդ մասին այն անձին պարզորոշ նախազգուշացնելը, որի նկատմամբ գործադրվելու է զենքը, բացառությամբ այն դեպքերի, երբ գործադրման ձգձգումը կարող է անմիջական վտանգի տակ դնել մարդկանց կյանքը, առողջությունը կամ սեփականությունը: Անհրաժեշտ պաշտպանության դեպքում զենք գործադրելը չպետք է վնաս պատճառի կողմնակի անձանց. 2. Արգելվում է զենք գործադրել հաշմանդամության կամ հղիության ակնհայտ նշաններ ունեցող անձանց և անչափահասների նկատմամբ, եթե վերջիններիս տարիքն ակնհայտ է կամ հայտնի է զենք գործադրողին, բացառությամբ նրանց՝ զինված կամ խմբակային հարձակման կամ զինված դիմադրության դեպքերի. 3. Զենքի գործադրման յուրաքանչյուր դեպքի մասին, որի հետևանքով մարդու կյանքին, առողջությանը կամ սեփականությանը վնաս է պատճառվել, զենք գործադրողը պարտավոր է անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում այդ մասին հայտնել Հայաստանի Հանրապետության ոստիկանություն: |