Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 14.1 Կոմիտեն, դրա ձևավորումը, գործառույթներն ու մասնակիցների լիազորությունների դադարումը. 1. Կոմիտեն համարվում է ձևավորված, եթե ապահովվել է հանրային մուլտիպլեքսով հեռարձակողների կազմում հանրապետական և մայրաքաղաքային սփռում ունեցող հեռարձակողների առնվազն կեսից ավելի մասնակցությունը։ Կոմիտեին կարող են անդամակցել նաև Կոմիտեի կանոնադրությամբ նախատեսված այլ անձինք. 2. Կոմիտեն օրենքով սահմանված կարգով ստեղծված է համարվում պետական գրանցման պահից: Կոմիտեի պետական գրանցումը կատարում է իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը: Կոմիտեի գրանցման համար, բացի օրենքով սահմանված փաստաթղթերից, ներկայացվում են նաև տեղեկություններ Կոմիտեի անդամների մասին: Կոմիտեի անվանումը պետք է ներառի «ինքնակարգավորվող կազմակերպություն» բառերը և «ԻԿԿ» հապավումը. 3. Կոմիտեի հիմնադիր ժողովի մասնակիցներ կարող են լինել հանրային մուլտիպլեքսով հեռարձակողների կազմում հանրապետական և մայրաքաղաքային սփռում ունեցող հեռարձակողները. 4. Հիմնադիր ժողովում ներառված հարցերը հաստատվում են մասնակիցների պարզ մեծամասնությամբ. 5. Կոմիտեն չի կարող ստեղծվել, իսկ ստեղծված լինելու դեպքում գործունեությունը օրենքի ուժով ժամանակավորապես դադարեցվում է, եթե դրան չի անդամակցում հանրային մուլտիպլեքսով հեռարձակվող հանրապետական և մայրաքաղաքային սփռում ունեցող հեռարձակողների առնվազն կեսից ավելին. 6. Կոմիտեին անդամակցող անձինք իրենց անդամակցության ժամանակահատվածում պարտավորվում են օգտվել սույն օրենքի 14.4-րդ հոդվածի դրույթներով սահմանված կազմակերպությունների կատարած չափումների տվյալներից և ծառայություններից՝ Կոմիտեի սահմանած նվազագույն պայմաններով. 7. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված տվյալներից ու ծառայություններից չօգտվելու դեպքում տվյալ կազմակերպությունը (կամ անձը) պարտավորվում է չօգտված ծառայության արժեքի չափով անհատույց վճարում կատարել Կոմիտեին, որի հաշվարկման կարգը սահմանում է Կոմիտեն. 8. Կոմիտեն՝ 1) սահմանում է չափումների չափանիշները. 2) առավելագույնը հինգ տարով ընտրում է համապատասխան չափումներ կատարող կազմակերպությանը. 3) վերահսկում է չափում կատարող կազմակերպության չափումների կատարումը. 4) սահմանում է չափումներ կատարող անձանց ընտրության և մրցույթի կազմակերպման կարգը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 14.1 5) սահմանում է չափումների գործընթացը կասեցնելու, դադարեցնելու, վերահսկելու կարգը. 6) սահմանում է չափումներ կատարող կազմակերպություններին ներկայացվող պահանջները՝ ըստ չափումների ենթակա նպատակի, կազմակերպությունների ընտրության ընթացակարգը, գործառույթները և դրանց հետ կնքվող չափումների պայմանագրի պայմանները. 7) կատարում է օրենքով չարգելված այլ գործառույթներ, որոնք միտված են չափումների գործընթացի բնականոն գործունեությանը և կատարելագործմանը. 9. Կոմիտեի մասնակիցների անդամությունը դադարեցնելու դեպքերը սահմանում է Կոմիտեն։ |