FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  19

Ապահովագրական պատահարի մասին հայտնելը.
1. ԱՊՊԱ պայմանագրով ապահովադիր համարվող անձը և (կամ) ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձը ապահովագրական պատահարի դեպքում պարտավոր են այդ մասին հայտնել ապահովագրական ընկերությանը: Ապահովագրական պատահարի մասին հայտնելու ժամկետները և կարգը, ինչպես նաև ապահովագրական պատահարից հետո ապահովագրական ընկերության և պատահարի մասնակիցների այլ գործողությունները սահմանվում են Բյուրոյի կանոններով.
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներից ԱՊՊԱ պայմանագրով սահմանվում են բացառություններ այն դեպքերի համար, երբ ապահովադիրը և (կամ) ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձը պատահարի հետևանքով հայտնվել են անգիտակից վիճակում կամ այնպիսի իրավիճակում, որ անհնարին էր ապահովագրական ընկերությանը պայմանագրով սահմանված ժամկետում և կարգով ապահովագրական պատահարի մասին տեղեկացնել, կամ ապահովադիրը տեղյակ չի եղել և չէր կարող տեղյակ լինել ապահովագրական պատահարի մասին՝ ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձի կողմից նրան չտեղեկացնելու կամ այլ պատճառով: Ապահովադիրը և (կամ) ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձը կրում են ապահովագրական ընկերությանը նրանց կողմից ապահովագրական պատահարի մասին տեղեկացնելու անհնարինության (անտեղյակության) ապացուցման պարտականությունը: Սույն մասով նախատեսված տեղեկացման պարտականությունը անհնարին դարձնող հանգամանքների վերացման (ապահովագրական պատահարի մասին տեղեկացվելու) դեպքում ապահովադիրը և (կամ) ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձը ապահովագրական պատահարի մասին պարտավոր է պայմանագրով սահմանված կարգով անմիջապես հայտնել ապահովագրական ընկերությանը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  19

3. Ապահովագրական պատահարում ներգրավված անձինք միմյանց տրամադրում են ապահովագրական հատուցում ստանալու համար անհրաժեշտ բոլոր տվյալները, մասնավորապես իրենց անունը, ազգանունը, բնակության վայրը, ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ անունը և ազգանունը (անվանումը), բնակության (գտնվելու) վայրը (եթե վնասը պատճառել է սեփականատեր չհամարվող անձը), ապահովագրական ընկերության անվանումը, հասցեն, նրա հետ կնքված ԱՊՊԱ պայմանագրի համարը և ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ այլ տվյալներ.
4. Եթե ապահովագրական պատահարում ներգրավված է միայն երկու ավտոտրանսպորտային միջոց և վնաս է պատճառվել միայն գույքին, ապա պատահարում ներգրավված անձինք պատահարի վերաբերյալ տեղեկացնում են իրենց պատասխանատվությունն ապահովագրած ապահովագրական ընկերությանը (ընկերություններին) և 1) կարող են փոխադարձ համաձայնության դեպքում լրացնել համաձայնեցված հայտարարագիրը և այն ներկայացնել համապատասխան ապահովագրական ընկերությանը (ընկերություններին), եթե պատճառված վնասի դիմաց ակնկալվող հատուցման չափը չի գերազանցում Բյուրոյի կանոններով սահմանված` ինքնուրույն կարգավորման միջոցով հատուցվող վնասի առավելագույն չափը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  19

2) ընկերության (ընկերությունների) համաձայնությամբ կարող են փոխադարձ համաձայնության դեպքում լրացնել համաձայնեցված հայտարարագիրը և այն ներկայացնել համապատասխան ապահովագրական ընկերությանը (ընկերություններին), եթե պատճառված վնասի դիմաց ակնկալվող հատուցման չափը չի գերազանցում Բյուրոյի կանոններով սահմանված` համաձայնեցված հայտարարագրի միջոցով հատուցվող վնասի առավելագույն չափը: Համաձայնեցված հայտարարագիր կնքելու համար համաձայնություն չտալու դեպքում ապահովագրական ընկերությունը (ընկերությունները) պարտավորվում է (են) ապահովել պատահարի վայրում իր (իրենց) ներկայացուցչի (ներկայացուցիչների) ժամանումը ոչ ուշ, քան սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված ընթացակարգերով սահմանված ժամկետում: Համաձայնեցված հայտարարագիր կնքելու համար ապահովագրական ընկերության (ընկերությունների) կողմից համաձայնություն չտալու դեպքում համաձայնեցված հայտարարագիր չի լրացվում, և ապահովագրական պատահարի հետ կապված հարցերը կարգավորվում են սույն օրենքով սահմանված` վնասի չափը որոշելու ընդհանուր կանոններով.
5. Համաձայնեցված հայտարարագիրը լրացնելու և այն ապահովագրական ընկերությանը ներկայացնելու հետ կապված ընթացակարգերը սահմանվում են Բյուրոյի կանոններով: