FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  17

Տարածական տվյալների մետատվյալների հավաքումը, ստեղծումը, տրամադրումը և տարածումը.
1. Տարածական տվյալներ հավաքող, ստեղծող և տնօրինող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, որոնք տրամադրում են տարածական տվյալների հավաքածուները և ծառայությունները, ստեղծում, տրամադրում և տարածում են համապատասխան մետատվյալներ, ինչպես նաև դրանք պահպանում և թարմացնում են տարածական տվյալների հավաքածուներին և ծառայություններին համապատասխան: Տարածական տվյալների և ծառայություների մետատվյալների ստեղծման, պահպանման և թարմացման կանոնները սահմանում են ոլորտները համակարգող լիազոր մարմինները.
2. Առնվազն հետևյալ բովանդակությունը կամ հետևյալ առանձնահատկությունների վերաբերյալ տեղեկատվությունը պահպանվում է որպես տարածական տվյալների մետատվյալ.
    1) հիմնաբառ.
    2) դասակարգում.
    3) աշխարհագրական դիրք (կոորդինատ).
    4) որակի չափանիշ.
    5) հանրային մուտքի նկատմամբ առկա սահմանափակում.
    6) հասանելիության և օգտագործման նախադրյալ, ինչպես նաև համապատասխան դրամական վճարում.
    7) սուբյեկտ, որը պատասխանատու է տարածական տվյալների հավաքման, կառավարման և տրամադրման համար.
3. Մետատվյալների բնութագրման վերաբերյալ մանրամասները կարգավորվում են մետատվյալներ ստեղծող մարմինների ընդունած իրավական ակտերով: