FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ

article  82.9

Գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումի մերժումը.
1. Գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը սույն օրենքի 82.8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում մերժվում է, եթե՝
    1) առկա է նույն անձանց վերաբերյալ, միևնույն փաստական հիմքերով և միևնույն պահանջի վերաբերյալ գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելը մերժելու կամ կարգադրություն արձակելու վերաբերյալ նոտարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշում, բացառությամբ սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված հիմքով դիմումը մերժելու դեպքի.
    2) դիմողը սույն օրենքի 82.7-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքով վերադարձված դիմումը կրկին ներկայացրել է նոտարին՝ սահմանված ժամկետում չվերացնելով նոտարի կողմից դիմումը վերադարձնելու վերաբերյալ որոշմամբ մատնանշված թերությունները.
    3) պահանջն առերևույթ հիմնավորված չէ.
    4) գործարքի` պահանջի հիմքում ընկած որևէ էական պայման առ ոչինչ է.
    5) դիմումը ներկայացվել է մինչև դիմում ներկայացնելը մահացած ֆիզիկական անձի կամ լուծարված իրավաբանական անձի դեմ.
    6) ներկայացվել է պարտապանի կողմից իր պարտավորությունը կատարելու վերաբերյալ ապացույց.
1.1. Գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումի մասին պարտապանին ծանուցելուց հետո՝ մինչև գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ կարգադրություն արձակվելը կամ դիմումը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերից մեկով մերժվելը, դիմողը կարող է ներկայացնել ներկայացված պահանջից հրաժարվելու դիմում: Նշված դիմումը ստանալուց հետո նոտարը եռօրյա ժամկետում մերժում է գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը.
2. Գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը սույն օրենքի 82.8-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում մերժվում է, եթե՝
    1) պարտապանը ծանուցում ստանալուց հետո՝ սահմանված 20-օրյա ժամկետում, ներկայացրել է առարկություն կամ կատարել է վճարման պահանջը.
    2) մահացել է ֆիզիկական անձ պարտապանը, կամ լուծարվել է իրավաբանական անձ պարտապանը։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ

article  82.9

3. Գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը մերժելու դեպքում նոտարն այդ մասին կայացնում է որոշում, որը ոչ ուշ, քան հաջորդ օրն ուղարկվում է դիմողին և պարտապանին.
4. Գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը մերժելու մասին նոտարի որոշումը չի զրկում դիմողին հետագայում նույն պահանջը դատարան ներկայացնելու իրավունքից, բացառությամբ սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված հիմքով դիմումը մերժելու դեպքի: Սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված հիմքով դիմումը մերժվելու դեպքում նույն պահանջով կրկին ներկայացված դիմումը ենթակա է քննության նոտարի կողմից: