FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 7

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  38

Ընդհանուր դրույթներ ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ.
1. Սույն գլխի դրույթները հիմնված են 1994 թվականի «Սակագների և առևտրի գլխավոր համաձայնագրի» (ՍԱԳՀ, 1994 թվական) VII հոդվածով և 1994 թվականի «Սակագների և առևտրի գլխավոր համաձայնագրի VII հոդվածի կիրառման մասին» համաձայնագրով սահմանված ընդհանուր սկզբունքների և կանոնների վրա.
2. Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների (այսուհետ սույն գլխում՝ ներմուծվող ապրանքներ) մաքսային արժեքը որոշվում է սույն գլխին համապատասխան, եթե Միության մաքսային տարածք ներմուծվելիս ապրանքները հատել են Միության մաքսային սահմանը և այդ ապրանքների նկատմամբ առաջին անգամ հայտագրվում է սույն հոդվածի 3-րդ կետում նշված ընթացակարգերից տարբերվող մաքսային ընթացակարգ: Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է սույն գլխին համապատասխան նաև այն դեպքում, երբ ապրանքների մաքսային հայտարարագրումը՝ դրանք սույն հոդվածի 3-րդ կետում նշված ընթացակարգերից տարբերվող մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում իրականացվում է սույն Օրենսգրքի 104-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված առանձնահատկություններով կամ սույն Օրենսգրքի 114-րդ և 116-րդ հոդվածներով սահմանված առանձնահատկություններով.
3. Անկախ սույն հոդվածի 2-րդ կետի դրույթներից՝ ապրանքների մաքսային արժեքը չի որոշվում դրանք «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով, «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով, «ոչնչացում» մաքսային ընթացակարգով, «հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով կամ հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում.
4. Միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է այն անդամ պետության՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան, որի մաքսային մարմնին ուղղված է ապրանքների մաքսային հայտարարագրումը:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  38

5. Սույն Օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին կետում, 209-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությունում, 2-րդ և 3-րդ կետերում, և 217-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությունում, 2-րդ և 3-րդ կետերում նշված ապրանքների, ինչպես նաև սույն Օրենսգրքի 170-րդ, 195-րդ և 250-րդ հոդվածներին համապատասխան մաքսային ընթացակարգերով ձևակերպման ենթակա թափոնների մաքսային արժեքը որոշվում է սույն գլխին համապատասխան՝ հաշվի առնելով Հանձնաժողովի կողմից սահմանվող առանձնահատկությունները.
6. Սույն Օրենսգրքի 56-րդ հոդվածին և 72-րդ հոդվածի 5-րդ կետին, 137-րդ հոդվածի 11-րդ կետին, 198-րդ հոդվածի 12-րդ կետին համապատասխան վճարման ենթակա մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման նպատակով ապրանքների մաքսային արժեքը որոշվում է սույն գլխին համապատասխան՝ հաշվի առնելով Հանձնաժողովի կողմից սահմանվող առանձնահատկությունները: Մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման նպատակով, որոնք ենթակա են վճարման սույն Օրենսգրքի 91-րդ հոդվածի 4-րդ կետում, 97-րդ հոդվածի 3-րդ կետում, 103-րդ հոդվածի 4-րդ կետում, 153-րդ հոդվածի 5-րդ կետում, 162-րդ հոդվածի 6-րդ կետում, 241-րդ հոդվածի 3-րդ կետում, 279-րդ հոդվածի 8-րդ կետում, 280-րդ հոդվածի 4-րդ կետում, 284-րդ հոդվածի 4-րդ կետում և 309-րդ հոդվածի 3-րդ կետում նշված հանգամանքների, ինչպես նաև այնպիսի հանգամանքների ի հայտ գալու դեպքում, որոնց պարագայում մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը ենթակա է կատարման ապրանքների մաքսային արժեքը որոշվում է սույն գլխին և նշված հոդվածների դրույթներին համապատասխան:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  38

7. Այն դեպքում, երբ սույն Օրենսգրքով նախատեսված մաքսային ընթացակարգերից մեկով ձևակերպված ապրանքները՝ բացառությամբ սույն Օրենսգրքի 209-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերության և 217-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերության մեջ նշված ապրանքների, ձևակերպվում են այլ մաքսային ընթացակարգով կամ նույնպիսի մաքսային ընթացակարգով, այդ ապրանքների մաքսային արժեք է համարվում ապրանքների այն մաքսային արժեքը, որը որոշվել է դրանք առաջին անգամ սույն հոդվածի 3-րդ կետում նշված ընթացակարգերից տարբերվող ընթացակարգով ձևակերպելիս, իսկ եթե ապրանքների հայտարարագրի մեջ փոփոխություններ են կատարվել ապրանքների մաքսային արժեքի մասին տեղեկություններին վերաբերող մասում, ապա այդ փոփոխությունները կատարելիս որոշված ապրանքների մաքսային արժեքը: «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու համար ապրանքների մաքսային արժեքը՝ դրանք «վերաարտահանում» մաքսային ընթացակարգից բացի այլ մաքսային ընթացակարգերով ձևակերպելիս, որոշվում է սույն գլխին համապատասխան՝ հաշվի առնելով Հանձնաժողովի կողմից սահմանվող առանձնահատկությունները.
8. Ապրանքների մաքսային արժեքը որոշվում է այն անդամ պետության արժույթով, որտեղ, սույն Օրենսգրքի 61-րդ և 74-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան, վճարման են ենթակա մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը: Եթե ապրանքների մաքսային արժեքը որոշելիս պահանջվում է արտարժույթը վերահաշվարկել անդամ պետության արժույթով, ապա այդպիսի վերահաշվարկը կատարվում է այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանվող (որոշվող)՝ մաքսային մարմնի կողմից մաքսային հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ գործող տարադրամի փոխարժեքով (այսուհետ՝ փոխարժեք), եթե այլ բան սահմանված չէ սույն Օրենսգրքով.
9. Ապրանքների մաքսային արժեքը որոշելը չպետք է հիմնվի ապրանքների կամայական կամ շինծու (ֆիկտիվ) մաքսային արժեք օգտագործելու վրա.
10. Ապրանքների մաքսային արժեքը և դրա որոշմանն առնչվող տեղեկությունները պետք է հիմնվեն հավաստի, քանակապես որոշվող և փաստաթղթերով հաստատված տեղեկատվության վրա:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  38

11. Ապրանքների մաքսային արժեքը որոշելու ընթացակարգերը պետք է լինեն համընդհանուր կիրառելի, այսինքն չտարբերվեն՝ կախված ապրանքների մատակարարման աղբյուրներից, այդ թվում՝ ապրանքների ծագումից, ապրանքների տեսակից, գործարքի մասնակիցներից և այլ գործոններից.
12. Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու ընթացակարգերը չպետք է օգտագործվեն գնագցման դեմ պայքարի նպատակով.
13. Սույն գլխի դրույթները չեն կարող դիտվել որպես մաքսային մարմինների՝ ապրանքների մաքսային արժեքը հաստատելու համար ներկայացված ցանկացած դիմումի, փաստաթղթի կամ հայտարարագրի հավաստի կամ ճշգրիտ լինելու հարցում համոզվելու իրավունքը սահմանափակող կամ կասկածի տակ դնող.
14. Ապրանքների մաքսային արժեքը որոշվում է հայտարարատուի կողմից, իսկ եթե սույն Օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետին և 71-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկվում են մաքսային մարմնի կողմից, ապա ապրանքների մաքսային արժեքը որոշվում է մաքսային մարմնի կողմից.
15. Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի համար առավելագույն հնարավոր չափով հիմք պետք է ծառայի այդ ապրանքների վերաբերյալ գործարքի արժեքը՝ սույն Օրենսգրքի 39-րդ հոդվածով սահմանված իմաստով: Ներմուծվող ապրանքների արժեքն այդ ապրանքների վերաբերյալ գործարքի գնի հիման վրա որոշելու անհնարինության դեպքում ապրանքների մաքսային արժեքը որոշվում է սույն Օրենսգրքի 41-րդ և 42-րդ հոդվածներին համապատասխան, որոնք կիրառվում են ըստ հերթականության: Ընդ որում, մաքսային մարմնի և հայտարարատուի միջև կարող են անցկացվել խորհրդակցություններ՝ ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու նպատակով՝ սույն Օրենսգրքի 41-րդ և 42-րդ հոդվածներին համապատասխան արժեքային հիմքի հիմնավորված ընտրություն կատարելու նպատակով: Խորհրդակցությունների ընթացքում մաքսային մարմինը և հայտարարատուն կարող են փոխանակել իրենց մոտ առկա տեղեկատվությունը՝ անդամ պետությունների՝ առևտրային գաղտնիքի մասին օրենսդրությունը պահպանելու պայմանով: Խորհրդակցություններն անցկացվում են անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  38

Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը սույն Օրենսգրքի 41-րդ և 42-րդ հոդվածներին համապատասխան որոշելու անհնարինության դեպքում ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար որպես հիմք կարող է օգտագործվել կամ այն գինը, որով գնահատվող, նույնական կամ համանման ապրանքները վաճառվել են Միության մաքսային տարածքում՝ սույն Օրենսգրքի 43-րդ հոդվածին համապատասխան, կամ ապրանքների հաշվարկային արժեքը՝ սույն Օրենսգրքի 44-րդ հոդվածին համապատասխան: Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշելիս հայտարարատուն իրավունք ունի ընտրելու նշված հոդվածների կիրառման հերթականությունը: Եթե ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար հնարավոր չէ կիրառել սույն Օրենսգրքի 39-րդ, 41-44-րդ հոդվածները, ապա ապրանքների մաքսային արժեքը որոշվում է սույն Օրենսգրքի 45-րդ հոդվածին համապատասխան.
16. Այն դեպքում, երբ ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ դրանց մաքսային արժեքի ճշգրիտ մեծությունը չի կարող որոշվել՝ պայմանավորված այն հանգամանքով, որ մաքսային մարմնի կողմից ապրանքների հայտարարագիրը այն գործարքի պայմաններին համապատասխան գրանցելու օրվա դրությամբ, որի համաձայն ապրանքները վաճառվում են Միության մաքսային տարածք արտահանվելու համար, բացակայում են դրա հաշվարկման համար անհրաժեշտ ճշգրիտ տեղեկություններ պարունակող փաստաթղթերը, թույլատրվում է հետաձգել ապրանքների մաքսային արժեքի ճշգրիտ մեծության որոշումը: Այդ դեպքում թույլատրվում է ապրանքների մաքսային արժեքի որոշում ու հայտագրում հայտարարատուի մոտ առկա փաստաթղթերի և տեղեկությունների հիման վրա (այսուհետ սույն հոդվածում՝ ապրանքների մաքսային արժեքի նախնական մեծություն), ինչպես նաև մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկում՝ ելնելով ապրանքների մաքսային արժեքի հայտագրված նախնական մեծությունից:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  38

Ապրանքների մաքսային արժեքը հետաձգված կարգով որոշելու կարգը, որն այդ թվում ներառում է ապրանքների մաքսային արժեքը հետաձգված կարգով որոշելու դեպքերը, ապրանքների մաքսային արժեքը հետաձգված կարգով որոշելու դեպքում ըստ ներմուծվող ապրանքների վերաբերյալ գործարքի արժեքի մեթոդը կիրառելու առանձնահատկությունները, ապրանքների մաքսային արժեքի նախնական մեծության վերաբերյալ տեղեկությունները հայտագրելու առանձնահատկությունները, ապրանքների մաքսային արժեքի ճշգրիտ մեծությունը հայտագրելու կարգն ու ժամկետները, ապրանքների մաքսային արժեքի նկատմամբ հսկողության առանձնահատկությունները, սահմանվում են Հանձնաժողովի կողմից և, Հանձնաժողովի կողմից նախատեսված դեպքերում, անդամ պետությունների օրենսդրությամբ: Ապրանքների մաքսային արժեքի ճշգրիտ մեծության հիման վրա լրացուցիչ հաշվարկված մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարումը կատարվում է ապրանքների մաքսային արժեքի ճշգրիտ մեծությունը հայտագրելու ժամկետից ոչ ուշ.
17. Հանձնաժողովի կողմից ընդունվում են ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու մեթոդների կիրառման ժամանակ սույն գլխի դրույթների միանման կիրառությունն ապահովելուն ուղղված ակտեր՝ ելնելով 1994 թվականի «Սակագների և առևտրի գլխավոր համաձայնագրի VII հոդվածի կիրառման մասին» համաձայնագրի համապատասխան դրույթներից՝ ներառյալ դրան կից բացատրական նշումները, ինչպես նաև ելնելով ապրանքների մաքսային արժեքի մասին փաստաթղթերից, որոնք ընդունվել են Առևտրի համաշխարհային կազմակերպության մաքսային գնահատման կոմիտեի և Համաշխարհային մաքսային կազմակերպության մաքսային գնահատման տեխնիկական կոմիտեի կողմից.
18. Սույն գլխի դրույթները չեն կիրառվում Միության մաքսային սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  38

19. Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու մեթոդների կիրառման հարցերով նախնական որոշումներ կարող են կայացվել այն դեպքում, երբ դա սահմանված է անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ: Անդամ պետության լիազորված մարմնի կողմից ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու մեթոդների կիրառման հարցերով նախնական որոշումը տրամադրելու կարգն ու պայմանները, ինչպես նաև այդ նախնական որոշումը կիրառելու կարգն ու ժամկետները սահմանվում են անդամ պետության՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ: