Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 60 Դադարեցման կարգադրություն արձակելու իրավասությունը. 1. Եթե Կարգավորողը բավարար հիմքեր ունի եզրակացնելու, որ անձը շահագործում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության չլիցենզավորված ցանց կամ մատուցում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության չծանուցված ծառայություններ կամ օգտագործում է ռադիոհաճախականություններ՝ առանց սույն օրենքի համաձայն տրված թույլտվության, ապա նա իրավասու է սեփական նախաձեռնությամբ կամ ցանկացած անձի դիմումի հիման վրա խնդրո առարկա անձի նկատմամբ արձակել դադարեցման կարգադրություն` համաձայն սույն հոդվածի հինգերորդ մասի. 2. Կարգադրության մեջ պետք է նշված լինեն բողոքի առարկա գործողությունների վերաբերյալ փաստերը և անհրաժեշտության դեպքում այն անձի անունը, ում դեմ ներկայացվում է բողոքը: Կարգադրությանը կից պետք է ներկայացվեն նաև անհրաժեշտ այլ փաստաթղթեր, եթե այդպիսիք կան. 3. Նախքան դադարեցման կարգադրություն արձակելը, Կարգավորողն ապահովում է, որպեսզի շահագրգիռ անձին տրամադրվի ծանուցում, որում` 1) շարադրված կլինեն սույն հոդվածի երկրորդ մասում նշված փաստերը. 2) կնշվի այն ժամանակահատվածը, որի ընթացքում տեղի է ունենալու լսումը, դրա անցկացման վայրը, որտեղ շահագրգիռ անձին հնարավորություն կընձեռվի ներկայացնել իր տեսակետը. 4. Եթե սույն հոդվածի երրորդ մասում նշված լսումների ընթացքում` 1) խնդրո առարկա անձը չի ներկայացնում, թե ինչ պատճառով չպետք է արձակվի դադարեցման մասին կարգադրություն, ապա արձակվում է դադարեցման մասին կարգադրություն. 2) եթե Կարգավորողը որոշում է, որ բողոքի առարկա գործողությունները տեղի չեն ունեցել, ապա դադարեցման մասին կարգադրություն չի արձակվում. 5. Դադարեցման մասին կարգադրությունն ուղարկվում է այն անձին, ում դեմ դա ուղղված է: Կարգադրությունը պետք է` 1) պարունակի բողոքի մեջ նշված գործողությունների նկարագրությունը. 2) պահանջի, որպեսզի շահագրգիռ անձը դադարեցնի կարգադրության հիմքում ընկած գործողությունները. 6. Կարգադրությունը գործողության մեջ է մտնում դրանում նշված ամսաթվի դրությամբ: |