Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 40 Խաղային արտադրանքների համապատասխանության սերտիֆիկատների տրամադրումը. 1. Օպերատորը խաղային գործունեության կազմակերպիչներին տրամադրում է խաղային ոլորտը կարգավորող իրավական ակտերին համապատասխան խաղային արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատ, եթե ունի համապատասխանության սերտիֆիկատ տրամադրելու համար համապատասխան ԻՍՕ միջազգային ստանդարտի հավաստագրեր. 2. Եթե օպերատորը չունի համապատասխանության սերտիֆիկատ տրամադրելու համար համապատասխան ԻՍՕ միջազգային ստանդարտի հավաստագրեր, ինչպես նաև այն դեպքերում, երբ խաղային գործունեության կազմակերպիչների կողմից ԻՍՕ կամ միջազգային ստանդարտի հավաստագիր ունեցող լաբորատորիայի տված համապատասխանության սերտիֆիկատների իսկությունը հաստատելու հայտ է ներկայացվում օպերատորին, ապա օպերատորը խաղային արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատը տրամադրում է՝ հաստատելով նշված համապատասխանության սերտիֆիկատի իսկությունը. 3. Խաղային արտադրանքի համապատասխանության յուրաքանչյուր սերտիֆիկատ պետք է ներառի՝ 1) օպերատորի կամ միջազգային լաբորատորիայի անվանումը, որը տրամադրել է խաղային արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատը․ 2) օպերատորի կամ միջազգային լաբորատորիայի այն ստորաբաժանման կամ ստորաբաժանումների անունը (անունները), որի (որոնց) կողմից իրականացվել է (են) խաղային արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատ տրամադրելուն հանգեցրած փորձարկումը․ 3) հերթական համար, որը եզակի է օպերատորի կամ միջազգային լաբորատորիայի տրամադրած ցանկացած խաղային արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի համար․ 4) հղում խաղային ոլորտը կարգավորող իրավական ակտերի յուրաքանչյուր կիրառելի պահանջին, որի մասով խաղային արտադրանքը փորձարկվել է․ 5) հղում յուրաքանչյուր այլ խաղային արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատին, որի հիման վրա այն տրամադրվել է․ 6) փորձարկվող խաղային արտադրանքի անվանումը․ 7) փորձարկվող խաղային արտադրանքի արտադրողը․ 8) խաղային արտադրանքի փորձարկումն իրականացնող պատասխանատու կամ դրա նկատմամբ վերահսկողություն ունեցող ֆիզիկական անձի ստորագրությունը․ 9) խաղային արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի տրամադրման (հաստատման) ամսաթիվը։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 40 4. Յուրաքանչյուր խաղային արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատ վավեր է օպերատորի տրամադրման (հաստատման) ամսաթվից. 5. Խաղային արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատը անվավեր է ճանաչվում օպերատորի կողմից, եթե՝ 1) խաղային արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատը տրամադրվել է մեկ այլ խաղային արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի հիման վրա, որը ճանաչվել է անվավեր․ 2) խաղային արտադրանքում որևէ էական փոփոխություն կամ լրացում է կատարվել, որը չի ստացել համապատասխանության սերտիֆիկատ․ 3) օպերատորը հիմնավոր ապացույցների է տիրապետում, որ խաղային արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատը չի տրամադրվել խաղային ոլորտը կարգավորող օրենքներով և կարգավորումներով սահմանված չափորոշիչներին համապատասխան: |