FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  197

Բնօգտագործման վճարը.
1. Բնօգտագործման վճարը պետական սեփականություն համարվող բնական պաշարների արդյունավետ և համալիր օգտագործման, ինչպես նաև բնական պաշարների օգտագործումը փոխհատուցելու նպատակով այդ պաշարների օգտագործման համար սույն բաժնին համապատասխան Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող վճար է.
2. Սույն բաժնի կիրառության իմաստով՝ բնօգտագործման վճարի տեսակ է ռոյալթին, որը մետաղական օգտակար հանածոների օգտագործումը փոխհատուցելու նպատակով, ինչպես նաև մետաղական օգտակար հանածոների և դրանց կամ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի օտարումից ստացվող շահութաբերության համար, սույն բաժնին համապատասխան, Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող վճար է: