Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 348 Միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրությունը. 1. Յուրաքանչյուր hաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով առաջացած՝ Կառավարության սահմանած չափանիշներին համապատասխան ռիսկային համարվող ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի փոխհատուցվող գումարների հիմնավորվածությունն ուսումնասիրելու և միասնական հաշվին մուտքագրելու նպատակով հարկային մարմինը հարկ վճարողի դիմումի հիման վրա իրականացնում է միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրություն (այսուհետ սույն հոդվածում նաև՝ ուսումնասիրություն): Սույն մասով սահմանված դիմումի ձևը և լրացման կարգը սահմանում է հարկային մարմինը. 2. Հարկ վճարողի մոտ սույն հոդվածով սահմանված յուրաքանչյուր ուսումնասիրության ժամկետը ուսումնասիրության հանձնարարագրով կարող է սահմանվել ոչ ավելի, քան 15 անընդմեջ աշխատանքային օր` սկսած հարկ վճարողի դիմումը հարկային մարմնի կողմից ստանալու օրվանից: Անհրաժեշտության դեպքում ուսումնասիրություն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) գրավոր զեկուցագրի հիման վրա հանձնարարագիր տվող պաշտոնատար անձի հրամանով սույն մասում նշված ժամկետը կարող է երկարաձգվել մինչև տասը անընդմեջ աշխատանքային օրով: Միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրության ժամկետի երկարաձգման մասին տեղեկացվում է հարկ վճարողին` ներկայացնելով հրամանի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը ոչ ուշ, քան հանձնարարագրում նշված ուսումնասիրության ժամկետի ավարտի օրը. 3. Միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրությունն իրականացվում է Օրենսգրքի 343-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան տրված հանձնարարագրի հիման վրա: Ուսումնասիրության հանձնարարագրի երկու օրինակներն Օրենսգրքի 339-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով ու եղանակներով ուսումնասիրությունն սկսելու օրը ներկայացվում է հարկ վճարողին՝ ծանոթացման: Հարկ վճարողը ուսումնասիրության անցկացման մասին ծանուցված է համարվում Օրենսգրքի 339-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված համապատասխան ժամկետներում: |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 348 4. Միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրության ընթացքը, Օրենսգրքի 341-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերի առկայության դեպքում, հանձնարարագիր տվող պաշտոնատար անձի հրամանով կարող է կասեցվել նույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված ժամկետներով: Միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրության ընթացքի կասեցումը, կասեցման ժամկետի երկարաձգումը, կասեցված ուսումնասիրության վերսկսելը կատարվում են Օրենսգրքի 341-րդ հոդվածով հարկային ստուգումների համար սահմանված կարգով ու ժամկետներում. 5. Ուսումնասիրության ընթացքում ճշտվում են՝ 1) նախորդ ուսումնասիրությունների արդյունքներով չհիմնավորված գումարները, ինչպես նաև այն գումարները, որոնց վերաբերող գործարքների մասով ուսումնասիրության ժամկետը կասեցվել է. 2) հարկ վճարողի ներկայացրած` ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներում ներառված տվյալների արժանահավատությունը. 4) ձեռքբերումների գծով հարկային հաշիվների համապատասխանությունը Օրենսգրքի պահանջներին. 5) Օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերով սահմանված գործարքների իրականացման դեպքում ակցիզային հարկի փոխհատուցվող գումարի հիմնավորվածությունը: 11. Ուսումնասիրության արդյունքում Օրենսգրքի 343-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված ժամկետներում ու կարգով կազմվում և հարկ վճարողին է ներկայացվում նույն հոդվածի 14-րդ մասով սահմանված ձևով ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրության նախագիծը: Օրենսգրքի 343-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված կարգով ու ժամկետներում կազմվում և հարկ վճարողին է ներկայացվում ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը: Օրենսգրքի 343-րդ հոդվածի 14-րդ մասի 10-րդ կետով սահմանված դրույթներն արձանագրությունում (նախագծում) ներառվում են միայն նույն հոդվածի 5-րդ մասի 6-րդ կետով սահմանված դեպքում. 12. Միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարները կարող են հիմնավորվել նաև համալիր հարկային ստուգումների ընթացքում: |