Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 275 Մաքսային պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկելու համար դիմումը. 1. Մաքսային պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկելու համար դիմումում նշվում են՝ 1) մաքսային պահեստների տիրապետողների անվանումը, տեղեկատվություն իրավաբանական և գործունեության իրականացման հասցեների մասին. 2) մաքսային պահեստի տեսակի մասին տեղեկություններ (փակ տեսակի պահեստի դեպքում՝ նաև այդ տեսակի պահեստ ընտրելու անհրաժեշտության և նպատակահարմարության հիմնավորում). 3) մաքսային պահեստների տիրապետողների տիրապետման տակ գտնվող և որպես մաքսային պահեստ օգտագործվելու համար նախատեսված շինությունների կամ բաց հրապարակների, զբաղեցրած ընդհանուր և փակ տարածքների չափերի, դրանց գտնվելու վայրի, հարմարություններով ապահովվածության, սարքավորվածության և նյութատեխնիկական հագեցվածության վերաբերյալ տեղեկություններ. 4) բաց մաքսային պահեստների տիրապետողների պատասխանատվության ռիսկի ապահովագրության մասին պայմանագրի (պայմանագրերի) վերաբերյալ տեղեկություններ. 2. Մաքսային պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկման համար ներկայացվող դիմումին կցվում են սույն հոդվածի 1-ին մասով և Միության մաքսային օրենսգրքի 417-րդ հոդվածով նախատեսված տեղեկությունները հաստատող փաստաթղթերի և համապատասխան պետական լիազոր մարմինների տրամադրած եզրակացությունների բնօրինակները կամ դրանց ստորագրված պատճենները, որոնք ուսումնասիրությունից հետո վերադարձվում են. 3. Մաքսային պահեստների տիրապետողների պատասխանատվության ռիսկի ապահովագրական գումարը որոշվում է մաքսային պահեստի տիրապետողի և ապահովագրական կազմակերպության միջև կնքված պայմանագրով: |