Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 18 Ակադեմիայի նախագահը. 1. Ակադեմիայի նախագահը ղեկավարում է Ակադեմիայի գործունեությունը՝ իր իրավասության սահմաններում և Ակադեմիայի կանոնադրությանը համապատասխան: Նա ապահովում է Ակադեմիայի բնականոն գործունեությունը. 2. Ակադեմիայի նախագահի լիազորությունները որոշվում են Ակադեմիայի կանոնադրությամբ. 3. Ակադեմիայի նախագահը, Հայաստանի Հանրապետության օրենսդրության և Ակադեմիայի կանոնադրությամբ սահմանված կարգի համաձայն, տնօրինում է Ակադեմիային պատկանող գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները. 4. Ակադեմիայի նախագահն ընտրվում է Ակադեմիայի ընդհանուր ժողովի կողմից, Ակադեմիայի ակադեմիկոսների թվից` փակ գաղտնի քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ, 5 տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Ակադեմիայի նախագահ: |