Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 10 ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ. 1. Կենտրոնական բանկի լիցենզավորած անձանց կողմից արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների և դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջը (պահանջները) առաջին անգամ խախտելու դեպքում Կենտրոնական բանկը տալիս է նախազգուշացում` խախտումը վերացնելու կամ ապագայում նման խախտում թույլ չտալու հանձնարարականով. 2. Կենտրոնական բանկի լիցենզավորած անձանց կողմից արժութային օրենքների և դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջի (պահանջների) խախտում թույլ տալու համար պատասխանատվության ենթարկվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների և դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջը (պահանջները) կրկին խախտելու դեպքում Կենտրոնական բանկը մինչև մեկ տարի ժամկետով կասեցնում է գործունեության լիցենզիան կամ նշանակում է տուգանք` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով. 3. Կենտրոնական բանկի լիցենզավորած անձանց կողմից արժութային օրենքների և դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջի (պահանջների) խախտում թույլ տալու համար պատասխանատվության ենթարկվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների և դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջը (պահանջները) երրորդ կամ ավելի անգամ խախտելու դեպքում Կենտրոնական բանկը ուժը կորցրած է ճանաչում գործունեության լիցենզիան կամ նշանակում է տուգանք` նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկի չափով. 4. Պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմնի կողմից լիցենզավորած անձանց նկատմամբ սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված պատասխանատվության միջոցները կիրառում է պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմինը. 5. Սույն հոդվածի 1-ին և 4-րդ մասերում չնշված ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ անձանց կողմից արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների և դրանց հիման վրա ընդունած իրավական այլ ակտերի պահանջների խախտումների համար կառավարության լիազորած մարմինը կիրառում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված պատասխանատվության միջոցներ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 10 6. Արտարժույթի առուվաճառք իրականացնող անձանց (փոխանակման կետերի), արտարժույթի առուվաճառքի սակարկություններ կազմակերպող անձանց կողմից իրենց հաճախորդներին արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները հավաստիացնող փաստաթուղթ (անդորրագիր) չտրամադրելու դեպքում Կենտրոնական բանկը նշանակում է տուգանք` նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկի չափով, կամ ուժը կորցրած է ճանաչում գործունեության լիցենզիան: Հաճախորդներին արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները հավաստիացնող փաստաթուղթ (անդորրագիր) չտրամադրելու համար բանկերը և վարկային կազմակերպությունները պատասխանատվություն են կրում «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին», «Բանկերի և բանկային գործունեության մասին» և «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով: 71. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ մասերով նախատեսված դեպքերում Կենտրոնական բանկը կարող է, որպես լրացուցիչ պատասխանատվության միջոց, զրկել լիցենզավորված անձի ղեկավարին կամ լիցենզավորված անձի աշխատակցին Կենտրոնական բանկի տված որակավորման վկայականից, որը կարող է կիրառվել յուրաքանչյուր պատասխանատվության միջոցի հետ միասին. 8. Սույն հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցները Կենտրոնական բանկը կիրառում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով. 9. Եթե անձը սույն հոդվածով սահմանված կարգով պատասխանատվությունը կրելուց հետո` մեկ տարվա ընթացքում, արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների և դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջների նոր խախտում թույլ չի տալիս, ապա նա համարվում է սույն հոդվածով սահմանված պատասխանատվության չենթարկված: Սույն օրենքի և դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի իմաստով պատասխանատվություն կրելու պահ է համարվում անձի կողմից իր նկատմամբ պատասխանատվություն կիրառելու մասին որոշման պահանջները կատարելը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 10 10. Արտարժույթի առուվաճառք իրականացնող անձի (փոխանակման կետի), արտարժույթի առուվաճառքի սակարկություններ կազմակերպող անձի գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու դեպքում (լիցենզիայի պայմանները կամ արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների և դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները խախտելու համար) անձը (այդ թվում` լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու պահին տվյալ իրավաբանական անձի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում 50 և ավելի տոկոս մասնակցություն ունեցող մասնակիցը) իրավունք չունի գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու պահից, լիցենզավորված անձի ղեկավարի կամ լիցենզավորված անձի աշխատակցի՝ Կենտրոնական բանկի տված որակավորման վկայականից զրկելու պահից երեք տարի ժամկետով որևէ կերպ (ուղղակիորեն կամ իրավաբանական անձ հիմնադրելով կամ իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում որևէ մասնակցություն ունենալով կամ առանց մասնակցության իրավաբանական անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն ունենալով կամ արտարժույթի առուվաճառքի և արտարժույթի առուվաճառքի սակարկությունների գործունեություն իրականացնող անձանց կողմից որպես աշխատակից ներգրավվելով) իրականացնելու արտարժույթի առուվաճառքի և արտարժույթի առուվաճառքի սակարկությունների գործունեություն: |