FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

article  61

ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ.
1. Գրավոր վարչական ակտը կարող է գործել անորոշ կամ որոշակի ժամկետով: Անորոշ ժամկետով ընդունված գրավոր վարչական ակտը գործում է այնքան ժամանակ, քանի դեռ չի փոխարինվել մեկ այլ վարչական ակտով կամ սույն օրենքով սահմանված կարգով անվավեր կամ ուժը կորցրած չի ճանաչվել, կամ օրենքով նախատեսված որևէ այլ հիմքով դրա գործողությունը չի դադարեցվել: Որոշակի ժամկետով ընդունված գրավոր վարչական ակտը գործում է մինչև տվյալ ակտով նախատեսված ժամկետի լրանալը: Մինչև որոշակի ժամկետով ընդունված վարչական ակտի ժամկետը լրանալը կամ ժամկետը լրանալուց հետո` 15 օրվա ընթացքում, այդ վարչական ակտի ժամկետը կարող է այլ վարչական ակտով երկարաձգվել նոր ժամկետով կամ անորոշ ժամկետով.
2. Վարչական ակտը օրենքով նախատեսված դեպքերում կարող է գործողության ժամկետի վերաբերյալ որևէ նշում չպարունակել, եթե ակտով կարգավորվող հարցի լուծումը կապված է որոշակի մեկ կամ մի քանի այնպիսի գործողությունների կատարման կամ իրադարձության վրա հասնելու հետ, որոնց կատարման ավարտի կամ վրա հասնելու պահով էլ որոշվում է այդ ակտի գործողության ժամկետը (պայմանով ակտ): Այդ ակտով նախատեսված պայմանի կատարման պահով ավարտվում է դրա գործողության ժամկետը.
3. Բանավոր վարչական ակտն ուժի մեջ մտնելու պահից գործում է մինչև այն պահը, երբ այդ ակտն ընդունած վարչական մարմինը ավարտում է դրա հետ կապված` օրենքով նախատեսված գործողությունների կատարումը կամ օրենքով նախատեսված որևէ եղանակով ակտի հասցեատիրոջը հայտարարում է ակտի գործողության դադարեցման մասին.
4. Այլ ձևի վարչական ակտը գործում է մինչև այն պահը, երբ ակտի հասցեատիրոջը, օրենքով նախատեսված տեսանելի, լսելի կամ որևէ այլ ձևով հասանելի եղանակով, հայտնի է դարձվում այդ ակտի գործողության դադարեցման մասին: