FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  11

Կնքված պայմանագրի մասին հայտարարության հրապարակումը.
1. Եթե գնման գինը գերազանցում է գնումների բազային միավորը, ապա պատվիրատուն տեղեկագրում հրապարակում է կնքված պայմանագրի մասին հայտարարություն ոչ ուշ, քան պայմանագիրը կնքվելուն հաջորդող առաջին աշխատանքային օրը: Պետական գաղտնիք պարունակող գնումների կատարման դեպքում սույն մասով նախատեսված հայտարարությունն ուղարկվում է հայտեր ներկայացրած բոլոր մասնակիցներին պայմանագիրը կնքվելուն հաջորդող առաջին աշխատանքային օրը.
2. Կնքված պայմանագրի մասին հայտարարությունը պարունակում է հետևյալ տեղեկությունները.
    1) գնման առարկայի համառոտ նկարագրությունը.
    2) պատվիրատուի անվանումը և հասցեն.
    3) պայմանագրի կնքման ամսաթիվը.
    4) ընտրված մասնակցի (մասնակիցների) անվանումը և գտնվելու կամ բնակվելու վայրը.
    5) մասնակիցների ներկայացրած գնային առաջարկները և պայմանագրի գինը.
    6) մասնակիցների ներգրավման նպատակով սույն օրենքի համաձայն իրականացված հրապարակումների մասին տեղեկությունները (եթե կիրառելի են).
    7) կիրառված գնման ընթացակարգը և դրա ընտրության հիմնավորումը: