FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  199

Սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը.
1. Սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողությունները, այդ թվում` սեռական հարաբերության նմանակումը կամ սեռական կարիքները բավարարելը, որոնք կատարվել են շանտաժի, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ հանցագործությունից տուժած անձի նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով կամ առանց նրա համաձայնության ողջամիտ համոզմունքի կամ նույն եղանակներով նրան սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելուն հարկադրելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 188-րդ կամ 189-րդ հոդվածով նախատեսված հանցանքների հատկանիշները` պատժվում է ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով.
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`
    1) հղի կնոջ նկատմամբ,
    2) անչափահասի նկատմամբ,
    3) մերձավոր ազգականի կամ զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից,
    4) ընտանեկան դրությամբ կամ հաշմանդամությամբ պայմանավորված՝ խոցելի վիճակում գտնվող անձի նկատմամբ,
    5) արգելանքի վերցված, ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձի, զորամասում կամ ծառայության այլ վայրում` զինծառայողի կամ բուժհաստատությունում բուժվող կամ հետազոտվող անձի նկատմամբ` համապատասխան հիմնարկի կամ հաստատության աշխատակցի կողմից կամ 6) մի խումբ անձանց կողմից` պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով.
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը`
    1) կատարվել է 18 տարին չլրացած անձի նկատմամբ վերընթաց ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն,
    2) կատարվել է 16 տարին չլրացած անձի նկատմամբ կամ 3) անզգուշությամբ առաջացրել է առողջությանը ծանր վնասի պատճառում կամ հոգեկան խանգարում կամ հանգեցրել է հանցագործությունից տուժած անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի ինքնասպանության կամ առաջացրել է այլ ծանր հետևանք` պատժվում է ազատազրկմամբ` վեցից տասներկու տարի ժամկետով: