Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 16 Դատախազական հսկողությունը. 1. Հայաստանի Հանրապետության դատախազությունը պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ իրականացնում է հսկողություն՝ «Դատախազության մասին» օրենքով սահմանված կարգով. 2. «Դատախազության մասին» օրենքով սահմանված դեպքերում օրենսդրությանը հակասող ակտ հայտնաբերելիս դատախազը միջնորդում է վերանայել այն, իսկ այն դեպքերում, երբ, դատախազի կարծիքով, հապաղումը կարող է հանգեցնել ծանր հետևանքների, ապա դատախազն իրավունք ունի կասեցնելու այդ ակտի գործողությունը և այն վերանայելու կամ վերացնելու միջնորդագիր ներկայացնելու ակտն ընդունած հիմնարկի կամ մարմնի վերադաս մարմին, իսկ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում (այսուհետ՝ Քրեակատարողական ծառայություն) գործող տեղաբաշխման հանձնաժողովի դեպքում՝ Քրեակատարողական ծառայության պետին: Սույն մասով նախատեսված գործողությունը դատախազն իրականացնում է ակտի ստացման պահից մեկ ամսվա ընթացքում: Սույն մասով նախատեսված գործողությունը դատախազն իրականացնում է միայն մեկ անգամ. 3. Սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ ակտը վերանայելու և այն անփոփոխ թողնելու դեպքում գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը կարող է ակտը վերացնելու միջնորդագիր ներկայացնել համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության արդարադատության կամ պաշտպանության նախարարին, որը միջնորդագիրն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, վերջնականապես լուծում է հարցը: |