Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՆԱՆՑ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՍԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ article 15 Գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականության իրագործումը պետական լիազոր մարմնի կողմից. 1. Գենդերային քաղաքականության ոլորտում պետական լիազոր մարմինը` 1) մշակում և իրականացնում է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում գենդերային հավասարության ապահովման միասնական պետական քաղաքականությունը. 2) ներկայացնում է առաջարկություններ գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականության ծրագրերի և միջոցառումների ֆինանսավորումը նախատեսելու վերաբերյալ. 3) ըստ անհրաժեշտության աջակցում է Հայաստանի Հանրապետությունում գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականության իրագործման ուղղությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող աշխատանքներին. 4) ուսումնասիրում և ամփոփում է գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականության իրագործման վերաբերյալ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացրած ամենամյա տեղեկատվությունը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներկայացրած մշտադիտարկման արդյունքները և Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում տեղեկատվություն ամփոփման արդյունքների վերաբերյալ. 5) կազմակերպում է գենդերային հավասարության ոլորտում տեղեկատվական, քարոզչական աշխատանքներ և «Գենդերային գիտելիքների հիմունքների վերաբերյալ» թեմայով վերապատրաստման դասընթացներ: |