FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  137

Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելը.
1. Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե`
    1) սույն օրենսգրքի 136-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում անձը չի վերացրել բողոքում առկա սխալները, որոնց չվերացնելն արգելք է բողոքի քննության համար, կամ բողոքը բերել է սույն օրենսգրքի 136-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետի խախտմամբ.
    2) վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է.
    3) բողոքը բերել է այն անձը, որը վարչական դատարանի դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի.
    4) բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման.
    5) բողոքարկվել է այն դատական ակտը, որն ընդդատյա չէ վերաքննիչ դատարանին.
2. Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշումը կայացնում է գործը ստանալու օրվանից հետո`
    1) յոթնօրյա ժամկետում` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բերված բողոքով.
    2) հնգօրյա ժամկետում` միջանկյալ դատական ակտի դեմ բերված բողոքով.
3. Վերաքննիչ դատարանի` բողոքի ընդունումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկ դատարան.
4. Որոշումը վճռաբեկ դատարանի կողմից վերացվելու դեպքում բողոքը համարվում է վերաքննիչ դատարանում ընդունված սկզբնական ներկայացման օրը։