FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎՎԱԾ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՍԻՆ

article  13

Ապահովման միջոցների ռեգիստրը.
1. Ապահովման միջոցների` Կենտրոնական բանկի կողմից կատարվող գրանցումը համարվում է պետական գրանցում, և ակտիվների նկատմամբ պահանջի իրավունքի որևէ այլ գրանցում չի պահանջվում: Կենտրոնական բանկի կողմից ապահովման միջոցների ցանկը գրանցելու պահից այդ ցանկում նշված ապահովման միջոցները սույն օրենքի ուժով համարվում են գրավադրված՝ ի ապահովում թողարկողի կողմից հիպոտեկային պարտատոմսերով ստանձնած պարտավորությունների կատարման: Ապահովման միջոցների ռեգիստրի վարման, այդ թվում` ռեգիստրում ներառման ենթակա տեղեկությունները Կենտրոնական բանկ ներկայացնելու և դրանց ծանոթանալու կարգը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով.
2. Ակտիվները կարող են հաշվառվել Կենտրոնական բանկի կողմից որպես ապահովման միջոց միայն այն պարագայում, եթե՝
    1) ակտիվները բավարարում են սույն օրենքի 5-րդ և 6-րդ հոդվածներով սահմանված պահանջները.
    2) ակտիվների նկատմամբ պահանջի իրավունքը գրավադրված չէ.
3. Ածանցյալ գործիքները Կենտրոնական բանկը կարող է գրանցել որպես ապահովման միջոցներ միայն այն դեպքում, երբ այդ ածանցյալ գործիքները`
    1) ծառայելու են ապահովման միջոց հանդիսացող ակտիվների և թողարկված հիպոտեկային պարտատոմսերի հետ կապված` թողարկողի ռիսկերի նվազեցման համար.
    2) չեն պահանջում, որպես այդ գործիքներով ստանձնված պարտավորությունների ապահովություն, գրավադրել ապահովման միջոցների զամբյուղում ներառված ակտիվները.
    3) բացառում են թողարկողի անվճարունակության դեպքում գործարքի մյուս կողմի հետ տվյալ կամ այլ ածանցյալ գործիքներով փոխադարձ պահանջների հաշվանցման հնարավորությունը և 4) թողարկողի անվճարունակության դեպքում շարունակում են մնալ ուժի մեջ.
4. Թողարկողն ակտիվները կարող է ներկայացնել Կենտրոնական բանկ՝ գրանցման, միայն հսկողի տված համաձայնությամբ: Առանց հսկողի համաձայնության ակտիվների գրանցումը ռեգիստրում համարվում է առ ոչինչ: Եթե հիպոտեկային պարտատոմսերը թողարկել է կենտրոնացված թողարկողը, ապա ակտիվները կարող է ներկայացնել գրանցման մասնակից կազմակերպությունը կամ նրա համաձայնությամբ՝ կենտրոնացված թողարկողը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎՎԱԾ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՍԻՆ

article  13

5. Մասնակից կազմակերպության անվճարունակության դեպքում նրա առանձնացրած` ապահովման միջոցների զամբյուղում ներառված ակտիվների նկատմամբ «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա կենտրոնացված թողարկողին վերապահված նախապատվության իրավունքն օրենքի ուժով գրանցվում է Կենտրոնական բանկում ակտիվների գրանցման հետ միաժամանակ.
6. Ակտիվն ապահովման միջոցների ռեգիստրից դուրս է գրվում՝
    1) ակտիվի մարման, այդ թվում` ամորտիզացիայի կամ վաղաժամկետ մարման դեպքում.
    2) այն դեպքում, երբ տվյալ ակտիվը Կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա ընդունված կարգի համաձայն, դասակարգել է որպես ոչ ստանդարտ, կասկածելի կամ անհուսալի, կամ 3) ակտիվի՝ սույն օրենքով սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքում.
7. Ակտիվը ապահովման միջոցների ռեգիստրից առանց փոխարինման կարող է դուրս գրվել, եթե՝
    1) ակտիվի դուրսգրումը չի հանգեցնում ապահովման միջոցների համարժեքության վերաբերյալ սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում նշված կանոնների խախտմանը,
    2) ապահովման միջոցների ռեգիստրում մնացող ակտիվները համապատասխանում են սույն օրենքով սահմանված պահանջներին.
8. Ապահովման միջոցների ռեգիստրում գրանցված ակտիվները դուրս են գրվում ռեգիստրից միայն ապահովման միջոցների հսկողի գրավոր համաձայնությամբ և Կենտրոնական բանկի թույլտվությամբ, բացառությամբ ակտիվների մարման դեպքի.
9. Սույն հոդվածի 6-րդ մասում նշված հիմքերով ակտիվների դուրսգրման դեպքերում թողարկողը պարտավոր է դուրս գրված ակտիվները փոխարինել սույն օրենքի պահանջներին համապատասխանող այլ ակտիվներով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎՎԱԾ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՍԻՆ

article  13

10. Ապահովման միջոցների ռեգիստրում առկա` ակտիվների գրավադրմանը վերաբերող տեղեկությունները հասանելի են բոլոր շահագրգիռ անձանց: Ապահովման միջոցների ռեգիստրում առկա այլ տեղեկությունները հասանելի են միայն Կենտրոնական բանկին, ապահովման միջոցների հսկողին, թողարկողին և հիպոտեկային կառավարչին: Կենտրոնական բանկը կարող է ռեգիստրում առկա որոշ տեղեկություններ տրամադրել նաև այլ անձանց, եթե դա անհրաժեշտ է ռեգիստրում գրանցված ակտիվների կրկնակի գրավադրումից խուսափելու համար: Սույն մասում նշված` ապահովման միջոցների ռեգիստրում առկա` բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները կարող են տրամադրվել միայն օրենքով սահմանված կարգով: