Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 310 Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասի կնքած գործարքի անվավերությունը. 1. Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասի կողմից, առանց իր ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնության կնքած գործարքը, այն դեպքերում, երբ նման համաձայնությունը պահանջվում է սույն օրենսգրքի 30 հոդվածի 1-ին կետին համապատասխան, դատարանով կարող է անվավեր ճանաչվել ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի հայցով: Եթե նման գործարքն անվավեր է ճանաչվել, համապատասխանաբար կիրառվում են սույն օրենսգրքի 307 հոդվածի 1-ին կետի երկրորդ և երրորդ պարբերություններով նախատեսված կանոնները. 2. Սույն հոդվածի կանոնները չեն տարածվում սույն օրենսգրքի 24 հոդվածի կանոններին համապատասխան լրիվ գործունակ դարձած անչափահասների գործարքների վրա: |