FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  825

Պահատվության արտակարգ ծախսերը.
1. Գույքի պահատվության սովորական ծախսերը գերազանցող ծախսերը, որոնք կողմերը չէին կարող նախատեսել պահատվության պայմանագիրը կնքելիս (արտակարգ ծախսեր), հատուցվում են պահառուին, եթե պահատուն համաձայնել է կրել այդ ծախսերը կամ հետագայում հավանություն է տվել դրանց, ինչպես նաև օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում.
2. Արտակարգ ծախսեր կատարելու անհրաժեշտության դեպքում պահառուն պարտավոր է այդ ծախսերի համար ստանալ պահատուի համաձայնությունը: Եթե պահատուն պահառուի նշած ժամկետում կամ պատասխանի համար անհրաժեշտ ողջամիտ ժամկետում իր անհամաձայնությունը չի հայտնել, համարվում է, որ նա համաձայն է վճարելու արտակարգ ծախսերը.
3. Այն դեպքում, երբ պահառուն կատարել է արտակարգ ծախսեր, առանց պահատուից նախնական համաձայնություն ստանալու, չնայած որ գործի հանգամանքներով դա հնարավոր էր ստանալ, իսկ պահատուն հետագայում հավանություն չի տվել դրանց, պահառուն կարող է պահանջել հատուցելու արտակարգ ծախսերը միայն այն վնասի չափերով, որը կարող էր գույքին պատճառվել այդ ծախսերը չկատարելու դեպքում.
4. Արտակարգ ծախսերը հատուցվում են պահատվության համար վարձատրությունից բացի, եթե այլ բան նախատեսված չէ պահատվության պայմանագրով: